Այսօր՝ 22 սեպտեմբերի 2020թ., 00:00
Ադրբեջանական իշխանությունները պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից Ջերմուկի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկում Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներին «Սա քեզ համար նկարահանման հրապարակ չէ». Գալուստյանը պատմել է, որ տանը «հրամայում» է կինը ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ Փաշինյանը նոր թվեր է հրապարակել Banter Series Final․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ Փուչիկներով ու ծափերով՝ ինչպես ցանկացել էր մայրը. մահացած 30–ամյա ծննդկանի դուստրը հիվանդանոցից դուրս գրվեց Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 6 215 մարդ Եգիպտոսում գտնվել է 2500-ամյա 27 սարկոֆագ Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել Մեծ Բրիտանիայում ցանկանում են 2030 թվականից արգելել բենզինով աշխատող մեքենաների վաճառքը Կինը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթել է տղամարդու հետ, ապա մեկ այլ անձի օգնությամբ նրանից 1,257,000 դրամ է շորթել Համաշխարհային շուկաներում բիթքոինի գինն ընկել է 5 տոկոսով Ինչի են ունակ հայկական արտադրության ականանետներն ու ականները. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել Իտալացի մրցավարին սպանել են իր բնակարանում Դատախազությունը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին Սահմանապահ քրդերը բեռնատարի ցիստեռնից երեխաների լացի ձայներ են լսել և ստիպել վարորդին, որ բացի այն. ներսի պատկերը սարսափելի էր Անվտանգության հարցում կարևոր հանգրվանի ենք հասել․ Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները «Նիկոլ Փաշինյանը մեր օրերի Վասակ Սյունին է».Հայկազուն Ալվրցյան Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան Մերկ մարմիններից՝ բնապատկերներ Վրաստանը շարունակում է թվեր խփել Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհին մերկ զբոսնել է Մոսկվայում ու հայտնվել հոգեբուժարանում (տեսանյութ) «Իմ քայլից» որ պատգամավորները հնարավոր է դնեն մանդատը. Մակունցի մեկնաբանությունը Ջոկովիչը՝ Հռոմի մրցաշարի հաղթող Երկրաշարժ Վրաստանում «Եթե փաստաթուղթն այդքան վատն էր, ինչո՞ւ ստորագրեցիք». Մեյը հրաժարվել է աջակցել Ջոնսոնի` «Բրեքզիթ»-ը մասամբ չեղարկող նոր օրենքին (լուսանկարներ, տեսանյութ) ՀՀ-ում Համալիր սոցիալական ծառայության ձևավորման ժամանակ կկրճատվի 135 մարդ Այո, աշունը լինելու է թեժ, ինչպես թեժ էր գարունը, ամառը. Աշոտյան Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում Պատերազմի վտանգը դամոկլյան սրի պես կախվել է երկրի վրա. Արտակ Զաքարյան Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» Ես կխնդրեմ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Չի կարելի իշխանությունների գործած այս կամ այն սխալները նույնացնել ժողովրդի հետ (տեսանյութ) Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ Իմքայլականները կտրվել են իրական կյանքից. նրանք ոչնչից տեղյակ չեն (Տեսանյութ) Այս իշխանությունից ակնկալիքս այն է, որ իշխանությունը հանգիստ հանձնի. Էդմոն Մարուքյան Բոլորը գիտեն՝ թագավորը մերկ է. Հայկազուն Ալվրցյան. (տեսանյութ) Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ Դարի վերջին համաշխարհային օվկիանոսի մակարդակը 40 սմ-ով կբարձրանա Բացատրվել է տղամարդկանց սերը թմբլիկ կանանց նկատմամբ «Գիշերային լող». Քիմ Քարդաշյանը լողազգեստով լուսանկարների նոր շարք է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով հերթական նիստը․ Քոչարյանի աջակիցները դատարանի դիմաց են (ուղիղ) Հայաստան-2050 Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով «Արարատը» շնորհավորել է անազատության մեջ գտնվող Էդգար Մալաքյանին ԱՀ նախագահը և ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել են հայկական երկու պետությունների անվտանգային համակարգին վերաբերող հարցեր Ռոբերտ Քոչարյանը ներկայի եւ իրատեսական ծրագրերի, իսկ Նիկոլ Փաշինյանը 2050-ի մասին Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով Նոր մասսայական զորահավաքներ Ադրբեջանում Հայաստանի անվտանգության «դոսյեն» Փաշինյանն այսօրվա խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է 2050-ի վերափոխմամբ Մեր երկրի բնակչության գերակշիռ մեծամասնության ծննդավայրը Հայաստանն է Բողոքի ակցիա Կառավարության դիմաց. (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք Հոկտեմբերի 8-ին՝ համապետական հանրահավաք Հերթական հումորիստ-դերասանն անցել է աշխատանքի քաղաքապետարանում Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ում բողոքել է Հայաստանից Որքան գումար է հատկացվել անկախության 29-ամյակի միջոցառմանը. գնումները կատարվել են առանց մրցույթի «Մարտի են գնում միայն»... հավատարիմ «հինգվարդիականները». Փաշինյանը նախապատրաստվում է Կազմել են «անցանկալի» փորձագետների ցուցակ 2050-ից առաջ մտածենք 2020-ի եւ 2021-ի մասին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են. դա համաձայնեցված է Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը Ապագա Հայաստանի մասին միայն այսօր չսկսեցին մտածել Oրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է. բայց դատավորները վախենում են Արթուր Ավագիմյանի հաղթական գոլը «Ուշքի արի». ՔՊ-ի վերջին նիստին ներկաները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա Էս պահին հարկերի հավաքագրումը մինուս ա մոտ 10%-ով Լևոն Քոչարյանի ռոմանտիկ անակնկալը Սիրուշոյի ելույթի ժամանակ (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը բաժանվում է Քանյե Ուեսթից դստեր մասին հրապարակման պատճառով. հայուհու ընկերը բացահայտել է մանրամասները Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը լսելով պետք է զբաղվեն, այլ գործակալներ բռնեն. Էդմոն Մարուքյան Ադրբեջանական ողբերգություն. Դասագրքերում «հայտնաբերվել են» հայկական դրոշի գույները Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր. Առաջիկայում մամուլի ասուլիս կլինի Իշխանությունն իր ապազգային քայլերով բերել երկիրը հասցրել է անդունդի եզրին․ ազատամարտիկ
Հարցում

Վերջին շրջանում ոչ մի ոլորտի մասին այդչափ լեգենդներ չեն հորինվել, որքան աշխատատեղերի ու գործազրկության․ Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հոդված է հրապարակել politeconomy.org կայքում, որը ներկայացնում ենք ստորև․

«Վերջին շրջանում ոչ մի ոլորտի մասին այդչափ լեգենդներ չեն հորինվել, որքան աշխատատեղերի ու գործազրկության: Նույնիսկ կորոնավիրուսի մասին լեգենդներն ի զորու չեն սրանց հետ համադրվելու:

Աշխատատեղերը, ըստ պաշտոնական ելույթների, մեր տնտեսության վրա թափվում են ինչպես առատության եղջյուրից, ու ոչ մի պաշտոնատար անձ իրեն թույլ չի տալիս նսեմանալ պաշտոնական վիճակագրություն ուսումնասիրելու աստիճան: Այնինչ այնտեղ հակառակ պատկեր կերտող թվեր կան: Օրինակ այն, որ փետրվար ամսին է «բաժին ընկնում» աշխատանքի գտած-տեղավորվածների ամենամեծ խմբաքանակը՝ 1 464 մարդ: Երկրորդ տեղում մարտ ամիսն է՝ 996 մարդ, երրորդում հուլիսը՝ 913 մարդ: Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալի՝ այս տարվա հուլիսին մեր երկրում աշխատողների թվաքանակը 632 հազար 410 մարդ էր: 2020թ․ սկզբին պաշտոնական վիճակագրությունը 62 հազար 242 գործազուրկ էր հաշվառում: Այս թիվը յոթ ամսվա ընթացքում նվազել է: Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 61 հազար 179 մարդ: Իսկ հուլիսի վերջին գործազուրկների թվաքանակը 60 հազար 223 մարդ է:

Հիմա ևս մեկ հետաքրքիր (համարյա լեգենդար) փաստ: Գործազուրկների թեմայով վիճակագրությունը հաշվառում է նաև աշխատանք փնտրողներին, և ըստ պաշտոնական տվյալների՝ գործազրկության կրճատումն ուղեկցվում է աշխատանք փնտրողների թվաքանակի աճով: Գործազուրկների թիվը՝ ներառյալ նրանց թվաքանակը, հունվարին 85 հազար 386 էր։ Հետո աշխատանք փնտրողների քանակն անընդհատ աճում էր․ մայիս՝ 86 հազար 826 մարդ, հունիս՝ 87 հազար 618, իսկ հուլիսին 88 հազար 196 մարդ: Այս հակասությունն արդյունք է այն բանի, որ պաշտոնական վիճակագրությունը հաշվառում է մի կողմից վերապատրաստվող գործազուրկներին և մյուս կողմից աշխատանքային թափուր տեղերը: Խոսքն այսպես կոչված «թափուր աշխատատեղերի» մասին է: Ամեն ամիս դրանց որոշակի քանակ է հրապարակվում։ Օրինակ, հուլիսին հայտարարվեց, որ երկրում կա 3 հազար 162 աշխատատեղ: Դրանց մեջ ամենամեծ խումբը որակավորում չպահանջող բանվորական աշխատատեղերն են (706 տեղ): Հասկանալի է, որ հիմնականում թափուր մնում են այն աշխատատեղերը, որոնք ցածր աշխատավարձ են «խոստանում»: Ավելին` այս աշխատատեղերի մի մասը պաշտոնապես համարվում է «կրկնվող աշխատատեղ»: Դրանք այն աշխատատեղերն են, որոնց մասին գործատուն հաշվետու ժամանակաշրջանից առաջ էլ է հայտարարել: Այսինքն դրանք այն աշխատատեղերն են, որոնք տևական ժամանակ նույնիսկ գործազուրկներին չեն «հրապուրում»: Հետևաբար շատ տնտեսագետներ առաջարկում են նման աշխատատեղերը չներառել հաշվետվությունների մեջ՝ որպես գոյություն չունեցող, որովհետև պահանջարկ չունեն:

Այսքանը գործազրկություն-զբաղվածություն պաշտոնական «թվաբանության» մասին: Հիմա ներկայացնենք մեր մոտ 632,4 հազարանոց աշխատատեղերի կառուցվածքում առաջին խոշոր հնգյակը: Հուլիս ամսվա տվյալներով մեր երկրում ամենաշատ աշխատատեղեր ապահովում է մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը, ուր կար 110 հազար 183 աշխատող: Երկրորդ տեղում կրթության ոլորտն է, ուր կա 108 հազար 87 աշխատակից: Մեր արդյունաբերության ամենախոշոր ոլորտը՝ մշակող արդյունաբերությունը, աշխատատեղերի քանակով երրորդն է՝ 78 հազար 98 մարդ: Չորրորդ տեղում առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման ոլորտն է՝ 48 հազար 132 աշխատատեղով: Իսկ խոշոր աշխատատեղեր ապահովող ոլորտների հնգյակի վերջում «պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն» անունով ոլորտն է՝ իր 37 հազար 149 աշխատակցով:

Ահա սրանք են աշխատատեղերի կառուցվածքի ու գործազրկության հաշվարկի հրապարակված վերջին պաշտոնական թվերը: Թվեր, որ լեգենդ կամ իրականություն համարելը ճաշակի հարց է»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan