Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Այս թեմայով
- Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
- Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
- «Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
- Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
Համացանցում տեղեկություն է տարածվում արեւմտյան երկրներում Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին։ Այս մասին չեչենական «Գրոզնի» հեռուստաալիքը հայտնել է իր Twitter-յան էջում։
Լրագրողները վկայակոչել են Instagram-ում eldit_net ակաունտը, որի էջում պնդում կա, որ դիմակը պատրաստվել է «եվրոպական գաղտնի լաբորատորիայում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ Քադիրովի դեմ գործողությունը կրում է «Կրկնակ» անվանումը, այն նախապատրաստման եզրափակիչ փուլում է։ Ներկայումս մտահղացման իրականացման համար կազմակերպիչները թեկնածուների են ընտրում, հայտնում է «Գրոզնի-ինֆորմը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։