Քիմ Քարդաշյանը «սառեցրել» է Facebook-ի եւ Instagram-ի հաշիվները

Այս թեմայով
- «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
- Ամուսինը Քիմին արգելել է խոսել թիկնապահների հետ
- Քիմի ու Քանյեի մոտ ամեն ինչ կարգին է, կամ ինչ է հայուհին «թաքցնում» հանրությունից
- «Տատիկ, դու լավագույնին ես արժանի». Քիմ Քարդաշյանն 86-ամյա տատիկի ծննդյան խնջույքից ընտանեկան լուսանկարներ է հրապարակել
Իրապատում-շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը որոշել է սառեցնել Facebook-ի եւ Instagram-ի իր հաշիվները ի նշան սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածման ու ատելության դեմ բողոքի։
«Ապատեղեկատվությունը, որը տարածվում է սոցիալական մեդիայում, լրջորեն ազդում է մեր ընտրությունների վրա եւ հեղինակազրկում է մեր դեմոկրատիան»,- Twitter-ում գրել է Քիմը՝ միանալով «Stop Hate for Profit» արշավին («Դադարեք ատել շահի պատաճառով»), որը փորձում է ակտիվորեն ազդել Facebook Inc.-ի վրա՝ նպատակ ունենալով սոցիալական ցանցի բովանդակությունից բացառել ատելություն տարածող հրապարակումներն ու խոսքը։