Արայիկ Հարությունյանն ունի մեր խմբակցության լիակատար աջակցությունը. Մխիթար Հայրապետյան
Կրթական բարեփոխումները երբեք որեւէ երկրում հեշտությամբ չեն տրվել. Բնական է, որ լինում է աղմուկ, բայց շատ կարեւոր է, որ խոսենք բովանդակությունից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությունը, նա պատասխանեց. «Շատ ուժեր փորձում են օգտվել այս իրավիճակից, թիրախավորել են գործընկերոջս եւ մոռացել են, որ պետք է խոսենք բովանդակության շուրջ: Արայիկ Հարությունյանն ունի մեր խմբակցության լիակատար աջակցությունը: Մենք մեր մասով առավելագույնը անելու ենք, որ առողջ քննադատությունը առավելապես լսելի լինի կառավարության համար: