Պարզ միջոց՝ ճարպն այրելու եւ ճնշումն իջեցնելու համար
Այս թեմայով
ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները մի քանի տասնյակ կամավորների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ պիստակի մշտական օգտագործումը առանց հավելումների, նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն եւ արյան ճնշումը իջեցնելուն։ Այս մասին հայտնում է La Vanguardia պարբերականը։ Հետազոտության ընթացքում, կամավորների կեսը օրական կերել է 40 գրամ պիստակ։
Բոլոր մասնակիցները ավելացրել են իրենց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ նրանց սնունդը կարգավորվել է կալորիականության սահմանափակմամբ։ Արդյունքում, այն խումբը, ովքեր կերել են պիստակ, ավելի շատ են նիհարել, քան նրանք, որոնք չեն օգտագործել եւ ավելի կարգավորված արյան ճնշում են ունեցել։ Մասնագետները նկատում են, որ ընկուզեղենը կալորիական է, սակայն ավելորդ քաշից ազատվելու համար վերջիններս առանցքային նշանակություն ունեն։