Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին

Այս թեմայով
- Թալանել են գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը
- Դիլիջանում վթարի է ենթարկվել «Զեյթունցի Счастливчик Վաչոն»
- Արտակարգ դեպք Գյումրիում. «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մարզի ԳԳՄ տնօրենն ու իրացման բաժնի պետը բերման են ենթարկվել
- Բախվել են «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստի Infiniti-ն և պայմանագրային զինծառայողի Mercedes-ը. ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ, հավանաբար, կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: