Ռոբերտ Քոչարյանի և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով հերթական նիստը․ ուղիղ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկամսյա դադարից հետո վերսկսվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին կայացած դատական նիստին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պատրաստվում էր բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Սակայն, ինչպես ինքն էր նշել գրավոր ներկայացված դիմումի մեջ, հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով նա չէր կարողացել ներկա գտնվել նիստին։