Դոդոնը խաղում է Մոլդովայի ապագայի հետ
Այս թեմայով
- Մոլդովայում արգելվեցին ռուսաստանյան լրատվական հաղորդումները
- Մերձդնեստրի բռնազավթման համար Մոլդովան Ռուսաստանից միլիարդներ է պահանջում
- Մոլդովան կմասնակցի ՆԱՏՕ-ի նախաձեռնած զորավարժություններին, չնայած նախագահը դեմ է
- Մոլդովայի դոդոն նախագահը երկիրը հեռացնում է Արեւմուտքից եւ նետում Ռուսաստանի ոտքերի տակ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ երկիրը կարող է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ: Այս մասին նա հայտարարել է «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում:
«Արդյո՞ք ինչ-որ փուլում մենք միության անդամ կդառնանք: Չեմ բացառում: Կարծում եմ, որ Մոլդովայի համար դա ճիշտ կլիներ, բայց ժողովուրդը կորոշի: Մենք անհրաժեշտ պահի հանրաքվե կանցկացնենք»,- նշել է Դոդոնը:
Նա հավելել է, որ ԵՏՄ-ի հետ համագործակցության առաջին քայլը Քիշնեւն արել է ապրիլի սկզբին, երբ համագործակցության մասին հուշագիր ստորագրվեց: «Երկրորդ քայլը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտն է, որը քննարկվել է Բիշքեկում: Հոկտեմբերին, ամենայն հավանականությամբ, այդ հարցով վերջնական որոշում կկայացվի»,- ասել է Մոլդովայի նախագահը: