Հայտնի են սմարթֆոնի գերտաքացման պատճառները
«Թվային պլատֆորմներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Արսենի Շչելցինը մի քանի պատճառ է նշել, թե ինչու սմարթֆոնը կարող է տաքանալ, գրում է Prime գործակալությունը:
Նախեւառաջ, գաջեթը կարող է տաքանալ հավելվածների աշխատանքի համար կապի անբավարար որակի պատճառով: Բարձր արագությամբ ինտերնետի բացակայության դեպքում հավելվածները մեծ թվով հայտեր են ուղարկում, ինչի պատճառով հեռախոսը լիցք է կորցնում եւ արագ տաքանում է: Որպես մեկ այլ պատճառ փորձագետը նշել է պրոցեսորի գերտաքացումը սմարթֆոնի տարբեր գործառույթների ակտիվ օգտագործման դեպքում` ինտերնետ, Wi-Fi, Bluetooth եւ GPS: Շչելցինը նշել է, որ երբեմն գաջեթներին հանգիստ է հարկավոր, իսկ երբեմն սարքը հարկավոր է որոշ ժամանակով անջատել:
Բացի այդ, հեռախոսը կարող է գերտաքանալ հավելվածների ծրագրային սխալների պատճառով, այդ դեպքում հավելվածը հարկավոր է անջատել: Մարտկոցի գերտաքացում կարող է առաջացնել ոչ օրիգինալ լիցքավորիչը կամ մարտկոցի անսարքությունը: Գաջեթի գերտաքացման մեկ այլ պատճառ կարող է լինել ջրի ներթափանցումը. այդ դեպքում հեռախոսը պետք է վերանորոգման տալ: