Հուսամ ինձ ընդամենը թվաց, որ ուզում են երկրորդ հարկ կառուցեն...
Կենտրոն վարչական համայնքի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի ճարտարապետա-քաղաքաշինական բլոկի պատասխանատուներ նախ անկեղծ զարմացա, որ էս տաղավարը շինթույլտվություն ա ստացել, ժամանակին առաջարկ էի արել իր տեղում սիրուն ծաղկանոց անեինք (փոխարենը վարձակալին քաղաքում համարժեք այլ տեղ տրամադրելով) և բնականաբար հարակից մայթը լայնացնենք, որ մեքենաները 2-3 շարք չկանգնեին, բայց խնդիրը էդքան դրանում չի այլ, որ Կոմպոզիտորների տան տեղը Կենտրոնում եզակի բարձրադիր դիրք ունեցող ճարտարապետական կոթողներից ա ու հատկապես երբ Պուշկին փողոցից բարձրանում ես միանգամից աչքի ա ընկնում իրա վեհությամբ! Փոխանակ հակառակը ավելի ընդգծենք էտ շենքը, օրինակ, գիշերները ֆասադը ֆանտաստիկ լուսավորենք ու աստիճաների բազրիք-ճաղաշարը փոխենք ու մի հատ գեղարվեստական որոշում տանք, էլ չասեմ որ կողքի սուպերմարկետը աջ հատվածը սարքել ա բացօթյա պահեստ! Բայց լավ, տվել-տվել եք, ախպեր, հիմա ամենակարևորը' հուսամ ինձ ընդամենը թվաց, որ ուզում են երկրորդ հարկ կառուցեն...