Բրյուսելում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Բրյուսելում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մանրամասները քիչ անց MFA.am-ում»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ ներկայությամբ։