Գիտնականները 2-րդ տիպի շաքարախտի զարգացման անսպասելի պատճառ են գտել
Այս թեմայով
Գլխուղեղի աշխատանքում փոփոխությունները կարող են հանգեցնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման, ինչպես պարզել են Հելմհոլցի Մյունխենյան կենտրոնի եւ Շաքարախտի հետազոտման գերմանական կենտրոնի գիտնականները։
ՏԱՍՍ-ը գրում է, որ գլխուղեղը (հիպոթալամուս՝ հորմոնալ կենտրոն) զգայուն է ինսուլինի հանդեպ, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Սա շաքարի մակարդակի լրացուցիչ հսկողություն է ապահովում:
Վերջին ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները առանձնացրել են Dusp8 սպիտակուցը, որը կոդավորված է նույնանուն գենով: Այն կարգավորում է գլյուկոզայի եւ ինսուլինի հանդեպ զգայունությունը: Կարելի է ասել, որ Dusp8 գենը դարպասապահի դեր է կատարում հիպոթալամուսում՝ ազդելով ինսուլինի հանդեպ զգայունության եւ ինսուլինի զգայունության ցուցանիշների վրա հիպոթալամուսի ազդեցության գործընթացի վրա:
Այսպիսով, Dusp8 գենի որոշակի տարբերակի կրողները 2-րդ տիպի շաքարախտ զարգացնելու բարձր ռիսկ ունեն՝ ինսուլինի հանդեպ հիպոթալամուսի զգայունության խախտման հետեւանքով: Կարծիք կա, որ գենի վրա թիրախավորված ազդեցությունը թույլ կտա նորմայի վերադարձնել մարմնի մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման համակարգը, բայց սա դեռեւս միայն ենթադրություն է: