AstraZeneca-ն հայտնել է կորոնավիրուսի բուժման եւ կանխարգելման նոր միջոցի փորձարկումների սկզբի մասին
AstraZeneca-ն հայտնել է կորոնավիրուսի բուժման եւ կանխարգելման նոր միջոցի փորձարկումների սկզբի մասին, հաղորդում է Reuters-ը:
Բրիտանական դեղագործական ընկերությունը, որն արդեն գտնվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մշակողների առաջին շարքերում, հայտնել է, որ փորձարկումների վաղ փուլում կհաստատվի, թե որքան անվտանգ եւ լավ «տանելի է» AZD7442 «կոկտեյլը»՝ երկու մոնոկլոնալ հակամարմինների (mAbs) համադրությունը:
Եթե հետազոտության արդյունքները դրական լինեն, ապա AstraZeneca-ն պատրաստ է անցնել ավելի լայն փորձարկումների: