Քիմի ու Քանյեի մոտ ամեն ինչ կարգին է, կամ ինչ է հայուհին «թաքցնում» հանրությունից

Այս թեմայով
- «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
- Քիմ Քարդաշյանը «սառեցրել» է Facebook-ի եւ Instagram-ի հաշիվները
- Ամուսինը Քիմին արգելել է խոսել թիկնապահների հետ
- «Տատիկ, դու լավագույնին ես արժանի». Քիմ Քարդաշյանն 86-ամյա տատիկի ծննդյան խնջույքից ընտանեկան լուսանկարներ է հրապարակել
«Քիմի ամուսնությունն այլեւս քննարկման ենթակա չէ»,- գրում է Hollywood Life-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։ Պարբերականը նշում է՝ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում բոլոր տարաձայնություններն անցյալում են։
«Քիմն ընկերների հետ չի քննարկում այն, ինչ տեղի է ունենում Քանյեի հետ։ Քիմի շատ ընկերներ չափազանց վա]եցած են հարցնելու համար եւ զգում են, որ նա չի ցանկանում խոսել այդ մասին։ Նա գաղտնի է պահում այն, ինչ տեղի է ունենում Քանյեի հետ։ Ընդ որում, Քիմը լավ տրամադրություն ունի, եւ դուք չեք իմանա՝ արդյոք նրա կամ նրա ամուսնության հետ ինչ-որ բան է տեղի ունենում»,- հայտնել է աղբյուրը։
Մի քանի շաբաթ առաջ Քանյեն ամբողջ աշխարհին հայտարարեց Քիմից բաժանվելու ցանկության եւ անձնական այլ խնդիրների մասին։ Միայն թե ռեփերն ավելի ուշ հրապարակային ներողություն խնդրեց Քիմից, եւ ըստ ամենայնի՝ զույգին հաջողվել է հարթել հարաբերությունները։ Ամուսինները ողջ ընտանիքով հանգստի մեկնեցին Դոմինիկյան Հանրապետություն, որտեղից բացառիկ համատեղ լուսանկարներ էին հրապարակում։