Ջավախքում բախումներ են տեղի ունեցել հայերի, ադրբեջանցիների ու թուշերի մեջ
Ջավախքում երեկ՝ օգոստոսի 24-ին, բախումներ են տեղի ունեցել հայերի, Վրաստանում բնակվող ադրբեջանցիների ու թուշերի միջեւ։ Այս տեղեկությունը հաստատել է «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը։
Այս պահին հստակ տեղեկություններ չկան, թե ինչն է բախումների պատճառ հանդիսացել։