Մասնագետները պատմել են աղիների քաղցկեղի անսովոր ախտանիշի մասին
Այս թեմայով
Թուլության, հոգնածության զգացումը կարող է աղիների քաղցկեղի անսովոր ախտանիշ լինել՝ պնդում են ԱՄՆ Ռոչեսթերի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները:
Վաղ շրջանում հայտնաբերված կոլոռեկտալ քաղցկեղը հաջողությամբ բուժման է ենթարկվում, սակայն ժամանակին բուժում սկսելու համար պետք է ժամանակին հայտնաբերել հիվանդությունը:
Կոլոռեկտալ քաղցկեղի ախտանիշներ են կղանքի մեջ եւ զուգարանաթղթի վրա արյան հետքերը: Ախտանիշներից է նաեւ էներգիա կորուստը:
Այն կարող է հանգեցնել ներքին արնահոսության, դառնալ երկաթի եւ էրիտրոցիտների մակարդակի նվազեցման պատճառ: Այդ ֆոնին կարող են փոփոխություններ տեղի ունենալ, որոնք բնորոշ են անեմիային, օրինակ՝ մաշկն ավելի գունատ է դառնում, ինչպես նաեւ հոգնածության զգացում է առաջանում: Հնարավոր են նաեւ գլխապտույտներ կամ հեւոց:
Կարող է հաճախակիանալ զուգարան գնալը, փոխվել կղանքի վիճակը, զգացողություն լինել, որ որովայնը մշտապես փքված է:
«Աղիների ցանկացած փոփոխություն պետք է գնահատել որպես խնդիր, եթե այն տեւում է 3 շաբաթ եւ ավելի: Այդ դեպքում պետք է պարտադիր դիմել թերապեւտի եւ հետազոտություն անցնել»,-խորհուրդ են տալիս մասնագետները: