Գիտնականները պարզել են, թե ինչպես է ազդում սուրճը մարդու առողջության վրա
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սուրճի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է տարաբնույթ հիվանդությունների հետևանքով մահացության ռիսկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
Նման եզրակացության մասնագետները եկել են՝ համեմատելով 215 հազար հոգու շրջանում անցկացրած հետազոտության արդյունքները: Պարզվել է, որ առնվազն մեկ բաժակ սուրճի օգտագործումն օրվա ընթացքում իջեցնում է հիվանդություններից մահացության ռիսկը 12 տոկոսով, իսկ 2-3 բաժակ սուրճի օգտագործումը՝ 18 տոկոսով:
Գիտնականների կողմից նշված հիվանդությունների թվում են քաղցկեղը, շաքարային դիաբետը, սրտանոթային մի շարք հիվանդություններ: