Ահա այսպես ենք տուրիզմ զարգացնում
Զբոսավար Կարինե Բաղդասարյանը ֆեյսբուք սոցցանցում լուսանկար է հրապարակել, որտեղ Երևան-Գյումրի գնացքի զուգարանն է:
Ինչպե՞ս կարելի է այսպիսի պայմաններով տեղափոխելու համար մարդկանցից փող վերցնել:
Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ այսպիսի տեսարանի ականատես լինի գնացքով Հայաստանում շրջել որոշած զբոսաշրջիկը:
Ամեն օր տարբեր մակարդակի կառույցներից լոզունգներ են հնչում զբոսաշրջությունը զարգացնելու վերաբերյալ. սրանո՞վ պիտի գերենք Հայաստան եկած զբոսաշրջիկին: