«Ես կստիպեմ, որ դու լացես»․ Չակ Նորիսը Լուկաշենկոյին․ Տեսանյութ
Հոլիվուդյան հայտնի դերասան Չակ Նորիսը տեսաուղերձ է հրապարակել, ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
80-ամյա դերասանն իր տեսաուղերձում հայտարարում է, որ մտադիր է «մի քանի բառ ասել Սաշային, որի մականունն է «Սաշա զրո տոկոս» և «Պարոն Խավարասեր»»։
«Դու գիտես, երբ ես սոխ եմ կտրատում, լացում է սոխը ոչ ես։ Այս իսկ պատճառով, եթե դու հիմա չդադարեցնես, ապա ես կգամ քո նստավայրերից մեկը և կստիպեմ քեզ լաց լինել», - սպառնաց Լուկաշենկոյին Չակ Նորիսը։