Այսօր՝ 22 սեպտեմբերի 2020թ., 00:00
Էս պահին հարկերի հավաքագրումը մինուս ա մոտ 10%-ով Լևոն Քոչարյանի ռոմանտիկ անակնկալը Սիրուշոյի ելույթի ժամանակ (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը բաժանվում է Քանյե Ուեսթից դստեր մասին հրապարակման պատճառով. հայուհու ընկերը բացահայտել է մանրամասները Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը լսելով պետք է զբաղվեն, այլ գործակալներ բռնեն. Էդմոն Մարուքյան Ադրբեջանական ողբերգություն. Դասագրքերում «հայտնաբերվել են» հայկական դրոշի գույները Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր. Առաջիկայում մամուլի ասուլիս կլինի Իշխանությունն իր ապազգային քայլերով բերել երկիրը հասցրել է անդունդի եզրին․ ազատամարտիկ Վաշինգտոնի քաղաքապետը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր» Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ռազմավարությունը ավելի շատ կենացների և լավ մաղթանքների հավաքածու է. Արեն Ապիկյան Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքի առնչությամբ Արսեն Թորոսյանը շարունակում է ծաղրել ՀՀ քաղաքացիներին Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն Չինաստանը պատրաստվում է լուսնագնաց ուղարկել Լուսին ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է WeChat-ի արգելքի վերաբերյալ Թրամփի հրամանը Պետրոսյանի կնոջը մեղադրել են որդու՝ Վահանի նկատմամբ ցուցադրական սիրո համար Անհատի մը կամ ազգի մը անկախութեան իրաւունքը խլել մեղանչում է Աստուծոյ դէմ․ Արամ Ա Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով Մեր ինքնության դեմ հայտարարված է պատերազմ Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է՝ երեխաները կսկսեն ագրեսիվանալ Զինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները. (տեսանյութ) Եթե երեխան հետս չլիներ մոտենալու էի ու թքեի այս երկուսի դեմքին Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը խրոնիկ վախի զգացում ունեն Ռոբերտ Քոչարյանից Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումը թույլ չտալու համար Գաղտնալսման գործը բացահայտվել է Վանեցյանի ԱԱԾ պետ եղած ժամանակ, և իշխանությունների կողմից անբարոյականություն է նրան մեղադրել գաղտնալսելու մեջ Յուրի Խաչատուրովն այցելեց Եռաբլուր Նոր իշխանությունը ՀՀ-ն ներքաշել է հակամարտության մեջ, իսկ տավուշյան դեպքերից հետո՝ պատերազմական իրավիճակի մեջ. Վ. Բալասանյան Օդուժի տոնական թռիչքը՝ Երևանի երկնքում. (տեսանյութ) Կանադայում սառցե դարաշրջանի ուղտերի ԴՆԹ են հայտնաբերել Համոզում են, որ եկեղեցիներում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի է մեծ է, քան տրանսպորտում Այս պահին բանակցություններ չկան, գործընթացը փակուղում է․ Վիտալի Բալասանյանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին (տեսանյութ) COVID-19 դեպքերի կտրուկ աճի պատճառով հրաժարական է տվել Չեխիայի առողջապահության նախարարը Մտահոգիչ է, որ Հայաստանում գործակալներ կան, դա ԱԱԾ-ի խնդիրն է. Սասուն Միքայելյան Կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ Արամեի, Միհրանի, Արաբոյի, Արամ Mp3-ի, Մկրտիչ Արզումանյանի ու Արսեն Սաֆարյանի համատեղ տեսահոլովակը` նվիված հուլիսյան գործողությունների մարտիկներին «Դոսյե»-ի զեկույցում նշված փաստերով քննություն արդեն սկսվել է. ԱԱԾ տնօրեն Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Երկիրը կանգնած է պատերազմի շեմին, իսկ «վարչապետ» Փաշինյանը կաֆե-ռեստորաններում է պտտվում Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Ամենափրկիչ արձանը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով Քյարամյանին խորհուրդ եմ տալիս պարզել՝ ինչպե՞ս ստացվեց՝ ՔԿ-ն գաղտնալսման գործով որոշ անձանց մեղադրանք չառաջադրեց. Բաբայան Անկախության 29-րդ տարեդարձին կոչ եմ անում համախմբման և զսպվածության, հարգանքի, քաղաքական ողջախոհության. Սեյրան Օհանյան Արթուր Վանեցյանը թող առաջին հերթին մտածի իր օրոք եղած գաղտնալսումների մասին. Արգիշտի Քյարամյան Մենք մեզ ապահովագրելու նպատակով պետք է քայլեր ձեռնարկենք «Մենք առավել քան պատրաստ ենք». ԱԳ նախարարը՝ առանց նախապայմնների բանակցությունների մասին Ես ինքս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն. «Արտ Լանչ»-ի հիմնադիրը պարզաբանում է տարածել Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները. Արմեն Սարգսյան Ի՞նչ է կատարվում եվրոպական խաղադաշտերում Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել. Հրանտ Բագրատյան Ալիեւի հայտարարությունը շատ հուզական էր. Մնացականյանը չմեկնաբանեց այն Անկախության յուրաքանչյուր տարեդարձ պետք է դառնա յուրօինակ հաշվետվության ժամանակ, թե ի՛նչ ենք արել Վրաստանն էլ սկսեց թվեր խփել Ներքին Կարմիրաղբյուրում չպայթած արկ է հայտնաբերվել Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է. Ծառուկյան «Այսօր փառահեղ տոն է». Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ Անհրաժեշտություն է դառնում Հայաստանի բազմակողմանի զարգացման իրատեսական ծրագրի ստեղծումը. Քոչարյան Երեւանի չարդարացված սպասողական պահվածքը խրախուսում է Էրդողանին. «Վերնատուն» Մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները. Գարեգին Բ «Այսօր փառահեղ տոն է». Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ Ինքն իրեն պետք է մեղադրի. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ն տապալել է բանակցությունները Մաղթում եմ, որ բոլորս պետության քաղաքացու գիտակցումով և սրտացավությամբ մոտենանք պետականաշինության սուրբ գործին ԱԱԾ-ում կան մարդիկ, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսը սկսվել է. Արգիշտի Քյարամյան ՀՀ քաղաքական վերնախավը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին. (տեսանյութ) Անկախության օր. Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 29-րդ տարեդարձը Ներքաղաքական հարցերով եթե թշնամու հետ պայմանավորվածություն ես ունենում, ապա դրա համար պետք է վճարես Լեւոն Աղասյանը՝ ոսկե մեդալակիր Բալկանյան երկրների առաջնությունում Բիլ Գեյթսը կանխատեսել է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի ժամկետը Նշվել են նիհարելուն նպաստող մթերքները Հայ դիպուկահարը սահմանել է սպորտային սեփական ռեկորդ՝ 2574 մ Ամենասեքսուալ բրազիլուհին ապահովագրել է հետույքը Կապիկը գողացել է հեռախոսը և ֆոտոսեսիա է կազմակերպել Երբ ակնհայտ է, թե ում հրաժարականն են պահանջում Վայրի վարազները հասել են Մոսկվայի փողոցներ Հնդիկ ճարտարապետները որոշել են «տերևներից» աշտարակ կառուցել Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ Աստղադիտակը տարօրինակ աստղային համակարգ է հայտնաբերել Արցախի ԱԱԾ տնօրենը հարսանիք է անում, մասնակցում են Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը (տեսանյութ) Երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում. Արուս Տիգրանյանն անկեղծացել է Պատո, Տոտի, Պելե․ աշխարհի ամենահարուստ 10 ֆուտբոլիստները 2020 թվականին Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ
Հարցում

Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները

Օրեր առաջ Ախալքալաքում տեղի ունեցած ներհայկական զարհուրելի միջադեպի առիթով «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել էր իր վերլուծությունը։ Հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, ցանկանալով իր մտորումները ներկայացնել զարգացումների շուրջ։ Դավիթ Ռստակյանը թեմային առավելագույնս տեղեկացված անձանցից է, որը երկար տարիներ զբաղվում է Ջավախքի հայության խնդիրներով։

Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետեւանքով սպանվել է մեկ մարդ, վիրավորվել մի քանիսը, այրվել են տներ, շինություններ: Իրավիճակը դեռ լարված է: Ի՞նչ է կատարվել Ախալքալաքում, ինչպիսին է հիմա վիճակն այդ քաղաքում, ո՞վ պետք է կանխեր ողբերգությունը, ովքե՞ր են մեղավորները: Մեզ հետ զրույցում Դ. Ռստակյանն ասաց, որ այս արյունալի դեպքերը միանշանակ հնարավոր էր կանխել, եթե Վրաստանի հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները ժամանակին գործեին:

Դավիթ Ռստակյանը շեշտեց, որ լարվածություն երկու ընտանիքների միջեւ եղել է արդեն մի քանի տարի եւ այդ մասին իրավապահ մարմինները շատ լավ տեղյակ էին: Նա ընդգծեց, որ կոնֆլիկտ երկու բնակավայրերի միջեւ չի եղել, ինչպես ներկայացրել էին մամուլի որոշ միջոցներ, այլ ընդամենը երկու տների միջեւ:

Ավելին, տեղի ունեցածը ճիշտ եւ ճիշտ նման է Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» պատմությանը: Այսպես, տարիներ առաջ մոսկվայաբնակ մի ջավախքցի Ախալքալաք վերադառնալուց առաջ հյուրանոցային համար է ամրագրել, իսկ երբ տեղ է հասել, պարզվել է թյուրիմացություն է եղել եւ այդ համարը զբաղված է: Վեճ է եղել, որը խորացել ու խորացել է եւ տարիներ շարունակ պարբերաբար այս կամ այն ձեւով արտահայտվել: «Կուլիկամ գյուղի եւ Ախալքալաքի միջեւ որեւէ լարվածություն չի եղել եւ չկա, լարվածությունը երկու ընտանիքների երիտասարդների միջեւ է, ընդ որում, նա, ով ամրագրել էր համարը, Մոսկվայում է ապրում եւ այս արյունահեղության հետ կապ չունի: Նա դեռ վաղուց է ասել, թե այս թյուրիմացությունը վեճի եւ ատելության հիմք չպետք է լինի: Ցավոք, նրա ձայնը չի լսվել»,- նշեց Դավիթ Ռստակյանը, որը վրաց իրավապահներին մեղադրելուց բացի մի շատ կարեւոր խնդրի մասին է բարձաձայնում:

«Ոչ մարդ կսպանվեր, ոչ հյուրանոց կայրեին, ոչ տուն կվառեին, եթե բարձր մակարդակով ժամանակին կանխվեր երկու խմբերի միջեւ առկա կոնֆլիկտը»,- ասաց Ռստակյանը եւ հիշեցրեց, որ Հայաստանի անկախությունից հետո, երբ դեռ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, ստեղծվեց հատուկ ծրագրերի վարչություն, որը նաեւ կենտրոնացած էր մերձավոր սփյուռքի, վիրահայության՝ հատկապես Ջավախքի խնդիրների վրա:

Ընդ որում, վարչությունը ոչ միայն տնտեսական եւ մշակութային խնդիրներ էր լուծում, այլ նաեւ զբաղվում այլ խնդիրներով, մասնավորապես թույլ չտալով խոշոր կոնֆլիկտների առաջացում, հարկ եղած դեպքում աշխատում նաեւ վրաց կառավարության հետ:

«Ուզում եմ ընդգծել, որ ժամանակին Վազգեն Սարգսյանը շատ էր կարեւորում վարչության աշխատանքները, կարեւորում էր Ջավախքը: Ի դեպ, երբ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, այդ վարչության, այդ կառույցի աշխատանքի ծավալները եւ խնդիրներն ավելացան: Շատ լուրջ եւ ուժեղ կառույց դարձավ: Հայաստանում կար մարդ, կային մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ամբողջությամբ տիրապետում էին Ջավախքի խնդիրներին, եւ ոչ միայն տիրապետում էին, այլ նաեւ լուծում: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, շատ կարեւոր ծրագրեր հայապահպանման եւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Մենք գիտեինք, որ կա կառույց, պետական կառույց, որ մեր թիկունքին է կանգնած:

Ցավոք, Քոչարյանից հետո այդ կառույցը կազմաքանդվեց: Չգիտեմ որն էր պատճառը, բայց այն ծանր հետեւանքներ ունեցավ: Դրանից օգտվեց նաեւ վրացական իշխանության այն թեւը, որը, մեղմ ասած, ջավախաբնակ հայերի նկատմամբ այնքան էլ լավ չի տրամադրված»,- նշեց «Վիրք» կուսակցության համանախագահը:

«Լիներ այդ կառույցը, այս կոնֆլիկտը չէր լինի: Չէին լինի նաեւ հիմա մեր առջեւ ծառացած բազմաթիվ այլ խնդիրներ: Պնդում եմ, որ նախկինում եւս կարող էին դատարկ հարցերից, չնչին պատճառներից նույնատիպ կոնֆլիկտներ հասունանալ, եթե չլիներ Հայաստանում գործող հատուկ ծրագրերի վարչությունը»,- ավելացրեց նա եւ ցավով ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ անգամ առաջարկել են անդրադառնալ այս հարցին, բայց ոչ մի քայլ չի արվում: «Չպետք է մոռանալ, որ վրացական կողմին, վրացական իշխանություններին, հնարավոր է, ձեռնտու է, որ համայնքը թուլանա, որ համայնքը բաժանվի, մասնատվի, լինեն կոնֆլիկտներ, ինչը կբերի արտագաղթի մեծ ալիքի: Մի՞թե Հայաստանը թույլ կտա, որ կորցնի իր գլխարկը՝ Ջավախքը, մի՞թե Հայաստանը թույլ կտա, որ Ջավախքում բնակվեն այլ ազգեր, ընդ որում, շեշտեմ, որ դրանք հաստատ վրացիներ չեն լինելու»,- ընդգծեց Դավիթ Ռստակյանը, շեշտելով, որ Հայաստանում պետք է վերականգնվի նմանատիպ կառույց, որը կաշխատի ինչպես ջավախքցիների, այնպես էլ Վրաստանի ղեկավարության հետ:

Ջավախքին լուրջ վտանգ է սպառնում

Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական վերջին դեպքերը հանրության գոնե մի մասին ստիպեցին հիշել Ջավախքի մասին, խոսել հայաբնակ այդ տարածաշրջանի խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ ունեն այժմ մեր հայրենակիցները Ջավախքում, ինչ աջակցություն են ակնկալում Հայաստանից: Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը պնդում է, որ Ջավախքի, ջավախահայության գլխին մի մեծ մտանգ է կախված:

Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունները խնդիր են դրել աստիճանաբար ազատվել հայկական դպրոցներից: Հասկանալի պատճառներով այս ծրագիրը միանգամից հնարավոր չէ իրականացնել եւ հիմա մտցվել է «երկլեզու» դասավանդման ծրագիրը: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում. Ուսուցիչը դասի կեսը երեխաների հետ շփվում է վրացերեն, իսկ մյուս մասը՝ հայերեն: «Պարզ է, չէ, որ տարիներ անց արդեն իսկ հայերենն ամբողջովին դուրս է մղվելու դպրոցներից: Համենայն դեպս վրացական իշխանությունները նման երազանք ունեն»,- պնդում է Ռստակյանը:

«Մի սեմինար-քննարկման ժամանակ Վրաստանի կառավարության ներկայացուցիչն ասաց, թե Վրաստանը միակ երկիրն է, որտեղ պահպանվել են հայկական դպրոցները, բայց ես ուզում եմ շեշտել հիմա, եւ այն ժամանակ էլ ելույթում ասացի, որ չի կարելի իրավիճակը խեղաթյուրված ներկայացնել: Բանն այն է, որ Վրաստանում գործում է 133 հայկական դպրոց, որից 130-ը միայն Ջավախքում: Ջավախքում ապրում է մոտ 250 հազար հայ, իսկ Վրաստանի մյուս հատվածում եւս 250 հազարը, այդ թվում եւ մայրաքաղաք Թբիլիսիում: Եւ ահա այդ 250 հազար հայի համար գործում է ընդամենը երեք դպրոց: հենց սա է վրացական կառավարության իրական դեմքը: Հայերը Ջավախք նոր չեն եկել, նրանք այդ տարածքում միշտ եղել են եւ հանդիսանում են պետություն կազմող ժողովրդի մաս։ Նրանց՝ հայկական դպրոցներ ունենալու պահանջը արտառոց չի, դա իրենց բնակավայրում մայրենի լեզուն պահպանելու պահանջ է։ Վրացերենին տիրապետելը չպետք է լինի հայերենի հաշվին։ Ջավախքում դպրոցները փակել հնարավոր չէ, քանի որ բնակչությունը վրացերեն չգիտի, երեխաները չգիտեն, դեռ չգիտեն»,- ընդգծեց Դավիթ Ռստակյանը: Հայաստանում որոշել են պետական մակարդակով Ջավախքով չզբաղվել: Նման համոզման է Դավիթ Ռստակյանը:

«Այն ժամանակ, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, պետական մակարդակով աշխատանք էր տարվում վրացական պետության հետ, ցանկացած խնդիր իր լուծումը գտնում էր, եւ Ջավախքի հայությանն էլ ուծացման վտանգ չէր սպառնում: Մասնավորապես, պայմանավորվելով Վրաստանի իշխանությունների հետ ՝ բոլոր հայկական դպրոցները Հայաստանից անվճար ստանում էին անհրաժեշտ քանակով դասագրքեր, պարբերաբար ստանում էին դպրոցական գույք։ Հիմա հասանք մի վիճակի, երբ արդեն իրական վտանգ կա, որ Ջավախքում եւս հայկական դպրոց չի մնա»,- նշեց Ռստակյանն, ավելացնելով, որ 2023 թվականից դպրոցում չեն կարող աշխատել այն ուսուցիչները, որոնք վրացերեն չգիտեն:

Ջավախքն օգնության կարիք ունի

«Խորհրդային տարիներին, երբ Ախալքալաքում գործում էր խորհրդային ռազմական հենակայանը, երբ գործում էր սահմանային ռեժիմը, Ջավախքն ուներ ավելի շատ ինքնուրույնություն, ավելին, ուներ իր մշակույթային հաստատությունները, որոնցով համակարգվում էր մշակութային կյանքը: Սրանք նպաստավոր պայմաններ էին ստեղծում, որ հայապահպանության խնդիր անգամ չլինի: Գործում էին հայկական դպրոցներ, հրատարակվում հայերենով թերթեր, ունեինք գրախանութներ, որտեղ վաճառվում էին հայերենով գրքեր եւ այլն, եւ այլն»: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:

«Հետխորհրդային ամենադժվարին տարիներին մենք մեզ վստահ էինք զգում, քանի որ Հայաստանում կար պետական մոտեցում, պետական ծրագիր, կար պետական պաշտոնյա, կառույց։ Համակարգվում էին Ջավախքի խնդիրները եւ տարատեսակ ծրագրեր էին իրականացվում»,- ավելացրեց Դավիթ Ռստակյանը:

Նա պնդեց, որ իհարկե, վրացական քաղաքական դաշտում, կառավարությունում միշտ էլ եղել են արկածախնդիր գործիչներ, որոնց երազանքը եղել է ջավախահայերի ուծացումը կամ արտագաղթը:

«Երբ Հայաստանում գործում էր Հատուկ ծրագրերի վարչությունը, երբ խնդիրները կարգավորվում էին պետական մակարդակով մենք, մեր համար ավելի հեշտ էր, ամենաբարդ հարցերը քննարկվում եւ աստիճանաբար լուծվում էին ամենաբարձր մակարդակով: Մեր համար հատկապես փայլուն ծրագիր էր Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ էլեկտրական գիծ կառուցելը այնժամանակ, երբ Ջավախքում տարիներով էլեկտրականություն չկար։ Այդ աշխատանքներն իրականացվեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Էդուարդ Շեւարդնաձեի պայմանավորվածության արդյունքում, իսկ պայմանավորվածությունը ձեռք բերվեց շնորհիվ այն բանի, Քոչարյանը պատրաստակամություն էր հայտնել աշխատանքների ֆինանսավորումը եւ կատարումն իրականացնել Հայաստանի միջոցներով։ Ցավոք, այդ տարիներին իրականացված բազմաթիվ ծրագրերի վերաբերյալ շատերը տեղյակ չեն, ավելացրեց նա:

Իսկ երբ Հայաստանը որոշեց, որ այլեւս Ջավախքով չպետք է զբաղվի, աստիճանաբար երկարեցին այն շրջանակների ձեռքերը, որոնց երազանքը Ջավախքն առանց հայերի տեսնելն է: Բնականաբար, սկսեցին դպրոցից, հետո գրքերից, բնակավայրերի անվանումներից:

«Ջավախքի բնակավայրերից շատերը պահպանել են գրաբարյան անվանումները, բայց հիմա վրացական կառավարությունում ոմանք խնդիր են դրել ապացուցելու, թե դրանք վրացական անվանումներ են եւ հասել են զավեշտի մակարդակի: Մասնավորապես, գյուղերից մեկի անվանումը ստուգաբանում են այսպես՝ Քեռի ես այստեղ եմ: Լավ, ո՞ւմ մտքով կարող է նման անհեթեթություն անցնել, բայց անցնում է»,- նշեց Դավիթ Ռստակյանը:

«Մի շատ վտանգավոր միտում եւս նկատվում է: Ընտրովի վրացական քաղաքացիությունից զրկվում են մարդիկ, որոնք ունեն նաեւ Հայաստանի քաղաքացիություն: Հիշեցնեմ, որ վրաց-ռուսական պատերազմից հետո, հասկանալի պատճառներով, Ռուսաստանում աշխատող ջավախքցիները չէին կարողանում մեկնել աշխատանքի եւ վերադառնալ: Լուրջ բողոք էր հասունանում, այնքան լուրջ, որ Ջավախքում կարող էին անկախական լուրջ շարժումներ առաջանալ: Հնարավոր էր, որ այս դժգոհությունը վերաճեր եւ հասներ նրան, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի կողքին Վրաստանն ունենար Ջավախքի խնդիր, բայց մենք դրանում շահագրգռված չէինք, մենք վրացական պետության թիկունքին երբեք չենք հարվածել եւ չենք հարվածի: Խնդիրը լուծվեց երկու պետությունների համաձայնությամբ, ջավախքցիներին, Ռուսաստանում աշխատողներին տրվեց Հայաստանի քաղաքացիություն, հայաստանյան անձնագրեր: Վրաց իշխանությունները երջանիկ էին՝ խնդիրը լուծվեց, բայց հիմա նրանց մի մասին զրկում են քաղաքացիությունից, ինչը եւս հղի է լուրջ վտանգներով »,- շարունակեց Դավիթ Ռստակյանը, շեշտելով, որ եթե գործեր Հայաստանի հետ աշխատանքի խողովակ, ինչպես նախկինում, ապա նման խնդիր չէր առաջանա, իսկ առաջանալու դեպքում էլ արագ կկարգավորվեր:

Դավիթ Ռստակյանի համար պաշտոնական Թբիլիսիի վերաբերմունքն անհասկանալի է: Նա պնդում է, որ ինչպես վրացիները, այնպես էլ հայերը Վրաստանի անկախության հիմնադիրներն են եւ տարօրինակ է համարում, որ կառավարությունը խտրականություն է դնում: «Պետական որոշմամբ, օրենքով Վրաստանում կարող են գործել բացառապես վրացական դպրոցներ: Պետական միջոցներով հայկական դպրոցներ չեն կարող լինել: Լավ ինչո՞ւ չեն հասկանում, որ սա նախ անարդար որոշում է, քանի որ մենք եկվոր չենք, մենք ապրում ենք այնտեղ, որտեղ միշտ ենք ապրել, բացի այդ, այս քաղաքականությունը կհանգեցնի նոր կոնֆլիկտի»,- շեշտեց Դավիթ Ռստակյանը, որի կարծիքով խիստ անհրաժեշտություն է Հայաստանում պետական մակարդակով Ջավախքի խնդիրներով զբաղվող կառույցի վերստեղծումը, առանց որի Ջավախքում խնդիրները միայն շատանալու են, իսկ տեղի հայության վիճակն էլ ծանրանալու է:


Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan