Բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարոն նախկին խմբագիր
Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. BBC -ին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի նկարագրության տեքստում տեղ է գտել Արցախի հիմնախնդրի լուծման ՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար» նախադասությունը, ինչը ապացուցում է այն թեզը,որ այս մարդիկ խնդիրը դիտարկում են տարածքի, այլ ոչ թե ինքնորոշման պայքարի տրամաբանությամբ:
Ինչ է ստացվում,որ Նիկոլն ու իր թիմը համաձայ՞ն են,որ Լեռնային Ղարաբաղի հարցը զուտ տարածքային հարց է,ինչը հետևողականորեն տարածվել է մեր հակառակորդի կողմից տարիներ շարունակ:
Ստացվում է,որ ՀՀ վարչապետը հրաժարվու՞մ է Արցախի ինքորոշման սկզբունքից,եթե ոչ ինչու չի հակառակը ասում:Սա չի կարող լինել պատահականություն: