Իսկ դուք գիտեք որքան պարգեւավճար են ստացել պատգամավորները
ՀՀ ԱԺ աշխատակիցները ստացել են 300 000 դոլար պարգևավճար․ հարց է առաջանում՝ ինչի՞ համար
Ի՞նչ մի արտառոց, հայրենանվեր, արտակարգ, հայրենասիրական, հերոսական գործունեություն են ծավալել, որ պարգևատրվել են:
Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքացիների հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը մի քանի ժամվա մեջ 89 հոգով անօրինական վերաձևելու և շուլալելո՞ւ, Լանզարոտեի կոնվենցիան անցկացնելո՞ւ, այլ վիճահարույց, ժամանակավրեպ և տվյալ պահին ոչ կարևոր փաստաթղթերը սղղացնելո՞ւ, կորոնավիրուսի աննախադեպ մահերի, զրկանքների ու հնգամսյա արտակարգ դրության և դիմակահանդեսի համա՞ր...
Ի՞նչ են արել ՀՀ քաղաքացու համար, ի՞նչ հանդիպումներ են ունեցել ընտրողների, քաղաքական կամ սոցիալական խնդիրներից դժգոհ քաղաքացիների հետ, ի՞նչ հաշվետվություն են տվել իրենց նախընտրական խոստումների չկատարման և ընտրողներին խաբելու, ստելու և «կրուտիտների» համար:
Եթե դուք փոքրիշատե բարոյականություն ունեք, ապա հետ վերադարձրեք այդ գումարները, առանց այդ էլ դուք բարձր աշխատավարձ եք ստանում...
Այլապես՝ ղալաթ եք արել, որ ստացել եք...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից