ԵԱՀԿ ԽՎ-ն ափսոսանք է հայտնում է ղարաբաղյան հարցում առաջընթացի բացակայության համար
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ցավում է ղարաբաղյան հարցում առաջընթացի բացակայության համար։ Այս մասին ասվում է Մինսկի հռչակագրում, որն ընդունվել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ավարտին։ Նստաշրջանն ավարտվել է երեկ՝ հուլիսի 9-ին, Մինսկում։
Փաստաթղթում նշվում է, որ ԽՎ-ն խորապես ցավում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության համար, կողմերին կոչ անելում անհապաղ առարկայական բանակցություններ սկսել՝ հակամարտության շուտափույթ կարգավորման միջոցներ գտնելու նպատակով։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին կոչ է արվում այդ նպատակով ակտիվանցնել իրենց գործողությունները։