Այսօր՝ 18 սեպտեմբերի 2020թ., 00:00
Միջնորդների վերաբերմունքում բեկում առաջացավ, երբ հասկացան, որ մենք Ղարաբաղը բեռ չենք համարում. Ռոբերտ Քոչարյան Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային Բելառուսի հետ պետական ​​սահմանը կարող է փակվել նաեւ Լեհաստանի եւ Լիտվայի կողմից Ե՞րբ Հայաստանում կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Ցելյե» զույգի հաղթողը կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ Պաշտպանվել սեփական կառավարությունից ՀՀ ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը Արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց Զորավարժություն. զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել Մոլորակի ամենատարեց բնակչուհին երկարակեցության ռեկորդ է սահմանել Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել. Ռոբերտ Քոչարյան Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն ապօրինի են պաշտոնավարում ՍԴ-ում Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. նախագծի հեղինակներից մեկը բանակից խուսափելու համար թղթեր է կեղծել Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են 1200 մահերի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Նարեկ Մանթաշյան Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը Ե՞րբ և ինչո՞ւ առաջացավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը. «Հիշողության թարմացում» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի Հարկային տեռոր, պետական անարդյունավետ կառավարում. ՊԵԿ-ը 13 տեսուչ է ուղարկել՝ բակային փոքրիկ խանութում 10 օր շարունակ ստուգումներ կատարելու (լուսանկար) Որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը Իրավիճակն ավելի է բարդանում․ Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին տեղավորել մարզպետարանում՝ որպես վարչության պետ Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են Հիմա էլ անցել են դեկաններին. Իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին Պատգամավորներին բացատրել են, որ ՍԴ-ում տեղի ունեցողը ժամանակավոր երեւույթ է. ՍԴ-ն փաստացի վերանալու է Արցախի նախագահի համբերության բաժակը լցվել է եւ նա քայլ է արել Քոչարյանը հանդիպել է քաղաքագետներին. ինչ են քննարկել Ոստիկանությունը պարզաբանումը՝ դիմակ, դիմակ մինչեւ վերջ Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում Մեկ օրում հայտնաբերվել է 5905 վարակակիր. սա ռեկորդ է Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո․ ԿԳՄՍՆ «Խաղի ընթացքում 3-4 անգամ սրտի կաթված ստացա». Կամպանյա «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյան Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել դնել մանդատը, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են Երեխաներին պետք է զգուշացնել, որ թույլ չտան դպրոցում իրենց պատվաստել Թիվ մեկ մեղավորը հենց Փաշինյանն է Փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային տարրերը. Ավետիք Չալաբյան Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը Փաշինյանը շնորհավորել է հրեաներին Վայր եմ դնում իմ լիազորությունները. Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ 7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի Առեւտրականների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ) Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. Օրակարգում է նաեւ եւս մեկ վարկային համաձայնագրի հարցը (տեսանյութ) Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «մուշտի» կերավ ԲՀԿ-ն Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է Ես ձեզ սիրում եմ. Արթուր Աբրահամի նոր լուսանկարը Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում Ծրագիր ընդդեմ Երվանդ Խունդկարյանի. նա կարող է չընտրվել ՍԴ նախագահ Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ Իշխան Սաղաթելյան Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի մշակման մեկնարկի մասին Մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, որպես հեղափոխության արժեքներ, մենք ենք մեզ խաբել. Ավետիք Իշխանյան Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը Արսեն Թորոսյանին հանձնարարեցի երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը․ Փաշինյան Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար. Արսեն Բաբայան Թվում էր, թե Փաշինյանի որեւէ հայտարարություն կամ արարք այլեւս չի կարող զարմացնել. Արթուր Վանեցյան Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են. Նաիրա Զոհրաբյան Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան Ուսման վարձավճարների պատճառով շուրջ 500 ԵՊՀ ուսանող կարող է դուրս մնալ համալսարանից. Դավիթ Ափոյան Պատասխանատվություն կկրի՞ արդյոք ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարած Սամվել Առաքելյանն իր գործած ապօրինության համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Երեւանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսի փոխանցման մակարդակը մտահոգություն է առաջացնում ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, նախանշել՝ համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները Դոլարը էժանանում է. եվրոյի փոխարժեքը նույնպես նվազել է Գրիգոր Գուլյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին նախագահ չի ճանաչել եւ կոչ է արել Բելառուսի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ գիտնականները Նավալնուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ Նավալնու գործի հետ կապված Ազգությամբ արաբ Իբաիդա Նասսարին հափշտակել է 611.800 ԱՄՆ դոլար գումար. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ
Հարցում

Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների մոտ․ Վլադիմիր Գասպարյան

Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան առջեւում, սպասիր, որ մի օր քո մեռելներին կհանեն, կդնեն դագաղի մեջ ու կբերեն քո դռների մոտ։ Այս մասին 168.am-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «PRESSING» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, ընդգծելով, որ դիտավորյալ է բերում այդ օրինակը եւ նկատի ունի 2018-ին ՀՀԿ խմբակցության պատգամավորների տան մոտ դագաղներ տանելու միջադեպերը։

«Դա այլասերված մտածողության հետեւանք է, դա ադեկվատ, նորմալ մարդու արարք չի։ Մի աննորմալ այդպիսի բան է անում, իսկ այդ աննորմալությունը մի ամբողջ շարժում էր, վաղը մի ավելի այլասերված մտածողություն ունեցող էլ հանի ձեր մեռելները ու բերի դնի ձեր տան մոտ, հետո՞, ու այդպես գնա՞», ասել Վլադիմիր Գասպարյանը։

Ըստ նախկին ոստիկանապետի՝ 2018-ին տեղի ունեցածը կառավարել են դրսից ֆինասնավորվող ուժերը, տեխնոլոգիաների կիրառմամբ։ Վ․Գասպարյանը 2008 եւ 2018 թվականներին տեղի ունեցածների միջեւ որոշակի ընդհանրություններ տեսնում է։

«Ռադիոտունը հատուկ պահպանվող օբյեկտ է, իրականացվում է զինված պաշտպանություն: Իմ հրամանով է եղել, որ չեն կրակել, թե չէ ոստիկանները զինված էին հրազենով, և նրանք իրավունք ունեին ու պարտավոր էին այն կիրառել, եթե իրենց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնար: Ես եմ կանգնեցրել: Ես հասցրել եմ զանգել ու ասել՝ կրակոց չլինի: Չեմ գտել նպատակահարմար, որ Ռադիոտուն մտնելու համար մարդ պետք է սպանվի»,- նշել է Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով 2018թ. Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից Ռադիոտուն ներխուժելու եւ դրան ոստիկանության չմիջամտելու հարցին:

Նրա խոսքով՝ ինքը նպատակահարմար է գտել չկրակել, իսկ ահա Ռադիոտունը գրավելու համար դատաիրավական ընթացք տալը դատախազության պարտականությունների տիրույթում էր:

«Իսկ տեխնոլոգիաներ կիրառվել են, անչափահասներին ներքաշելը, հղի կին առաջ մղելը․․․ Մենք դա տեսնում էինք, բայց մեր խնդիրը ազգաբնակչությանը պաշտպանելն էր, մեր ակտիվ գործողությունները կարող էին հանգեցնել զոհերի, առնվազն վնասվածքների։ Անչափահասներին ներքաշելը ճիշտ մեթոդ չի, դրա դառը պտուղները քաղելու են։ 2015-ին «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ մենք ջրցան մեքենա կիրառել ենք, նախ դրա իրավունքն ունեինք, բացի այդ, երբ մենք տարանջատեցինք մաքուր ուժերին նրանցից, ովքեր եկան հավաքագրելու այդ մաքուր ուժերին, ագրեսիա մտցնելու նրանց մեջ։ Մենք օպերատիվ ինֆորմացիա ունեինք, որ սադրանք են ուզում անել, ցեմենտ էին վերցրել, գրպանները լցրել, որպեսզի մոտենան ոստիկաններին եւ շփեն աչքերին, ես եմ հրամայել կիրառել ջրցան մեքենա, մենք ուղղակի ցնցուղ ենք արել, եթե իրական ուժով կիրառեինք, 5-6 մետր թռչելու էին, կոտրվածքներ էին ստանալու, մենք ուղղակի ջրեցինք, որ ցեմենտը նրանց գրպանում շաղախվեր։ Մենք նպատակահարմար չենք գտել նման բաները հրապարակել։ Այդ գործողություններին մասնակցողներից էր նաեւ իմ տեղակալը, որը հիմա մարզպետ է։ Այս անգամ կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառվեցին։ Երեխաներին ներքաշել չի կարելի, մենք փոքր երկիր ենք, եթե լավ պրպտենք՝ բոլորս բարեկամ դուրս կգանք։ Երրորդ նախագահը, երբ հարցրեց՝ քանի հոգի են, ինչ միջոցներ են հնարավոր, ես ներկայացրի, որ կարելի է մեծ զգուշությամբ ցրել, զոհերն ու վիրավորները բացառելով, թեեւ վտանգավորն այն էր, որ երեխաներ ու հղի կանանց կարող էին օգտագործել որպես վահան, նա չհամաձայնեց, ասելով, որ հանկարծ կարող են եւ այդպիսի հետեւանքներ լինել, ոչ մի իշխանություն չարժի, որ այն արյունով պահվի կամ վերցվի։ Ես համաձայն եմ իր հետ», ասել է Վլադիմիր Գասպարյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan