Բնության գրկում և անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի
Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման կանոնը պահպանվելու է. «Վերանայվելու են բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնը, օինակ բնության գրկում, անտառում ու նմանատիպ վայրերում։ Վերանայվելու է հանրային սննդի ոլորտում յուրաքանչյուր սեղանի մոտ թույլատրվող անձանց քանակը»,-ասաց Տիգրան Ավինյանը։