Ֆիլիպինների նախագահը պատրաստ է անձամբ մասնակցել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումներին
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու Ռուսաստանի ջանքերը՝ հայտարարելով, որ պատրաստ է անձամբ մասնակցել փորձարկումներին:
Ֆիլիպինները հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն ունեն Ասիայում։ Երեքշաբթի օրը դեպքերի թիվը հասել է 139 538-ի:
«Ես կասեմ նախագահ Պուտինին, որ շատ եմ վստահում COVID-ի դեմ պայքարի համար ձեր հետազոտություններին, եւ ես կարծում եմ, որ ձեր ստեղծած պատվաստանյութը իսկապես օգտակար է մարդկության համար»,- ասել է նա:
Հասարակության մտահոգությունները ցրելու համար Դուտերտեն առաջարկել է դառնալ փորձարկվող ճագար: «Ես կարող եմ լինել առաջիններից մեկը, ում վրա նրանք կարող են փորձարկել»:
Դուտերտեն վերականգնել է խիստ մեկուսացման ռեժիմը մայրաքաղաք Մանիլայում եւ նրա շրջակայքում, քանի որ առողջապահության համակարգին «թայմ-աութ» է անհրաժեշտ՝ վարակը վերահսկողության տակ պահելու համար:
Դուտերտեն ասել է, որ զինվորականներ կուղարկի մեկուսացման ռեժիմի պահպանումը ապահովելու համար, եթե իրավիճակը վատթարանա:
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ աշխարհում առաջինն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցել: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը՝ Երկրի առաջին արհեստական արբանյակի նմանությամբ: Դեղամիջոցը մշակվել է Ն․ Ֆ․ Գամալեյի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնում: