Պատգամավորները քաղաքացիների համար նախատեսված փոխհատուցումներ են ստացել
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Իտալիայի կառավարությունը փորձում է պարզել խորհրդարանականների ինքնությունը, որոնք պետական փոխհատուցում են ստացել ինքնազբաղված քաղաքացիների համար համավարակի հետ կապված լոքդաունների ներդրման շրջանում, գրում է The Guardian-ը:
Ավելի վաղ La Repubblica-ն հաղորդել էր, որ 2000 տարածաշրջանային եւ տեղական քաղաքական գործիչներ դիմել են երկրի սոցիալական ապահովության գործակալություն` 600 եվրոյից մինչեւ 1000 եվրոյի չափով փոխհատուցման համար:
Այս բացահայտումը վրդովմունք է առաջացրել Իտալիայում: Բոլոր կուսակցությունների առաջնորդները կոչ են արել հրապարակել այդ խորհրդարանականների ինքնությունը եւ ստիպել հրաժարական տալ:
Ենթադրվում է, որ անազնիվ պահվածքի մեջ կասկածվող երեք քաղաքական գործիչները «Լիգա» կուսակցության անդամ են, մեկը` «Հինգ աստղի» շարժումից, մյուսը` «Առաջ, Իտալիա» կուսակցությունից: