Այսօր՝ 21 սեպտեմբերի 2020թ., 00:00
ՀՀ քաղաքական վերնախավը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին. (տեսանյութ) Անկախության օր. Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 29-րդ տարեդարձը Ներքաղաքական հարցերով եթե թշնամու հետ պայմանավորվածություն ես ունենում, ապա դրա համար պետք է վճարես Լեւոն Աղասյանը՝ ոսկե մեդալակիր Բալկանյան երկրների առաջնությունում Բիլ Գեյթսը կանխատեսել է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի ժամկետը Նշվել են նիհարելուն նպաստող մթերքները Հայ դիպուկահարը սահմանել է սպորտային սեփական ռեկորդ՝ 2574 մ Ամենասեքսուալ բրազիլուհին ապահովագրել է հետույքը Կապիկը գողացել է հեռախոսը և ֆոտոսեսիա է կազմակերպել Երբ ակնհայտ է, թե ում հրաժարականն են պահանջում Վայրի վարազները հասել են Մոսկվայի փողոցներ Հնդիկ ճարտարապետները որոշել են «տերևներից» աշտարակ կառուցել Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ Աստղադիտակը տարօրինակ աստղային համակարգ է հայտնաբերել Արցախի ԱԱԾ տնօրենը հարսանիք է անում, մասնակցում են Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը (տեսանյութ) Երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում. Արուս Տիգրանյանն անկեղծացել է Պատո, Տոտի, Պելե․ աշխարհի ամենահարուստ 10 ֆուտբոլիստները 2020 թվականին Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում». Բեքարյան Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի թիկնապահն ԱՄՆ այցից հետո զենքը թողել է ինքնաթիռում եւ ազատվել աշխատանքից Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. «Իմ քայլ»-ի պատգամավոր Շատ դեպքերում կարելի է Ալիեւից ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից. Ստեփան Դանիելյան Ալիեւը պատերազմի կոչնակ հնչեցրեց, Հայաստանի դիրքավորումն էլ՝ ապակառուցողական Իշխանությունները որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում Արուսիկ Տիգրանյանի «ոչ ավանդական» հարսի պարը (տեսանյութ) Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը Գարիկ Պապոյանի ծննդյան տարօրինակ տորթը «Ես երջանիկ եմ»․ Էրիկ Կարապետյանը հարսանեկան տեսանյութ է հրապարակել Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի Անաստասիա Վոլոչկովան ռուսական բաղնիքից տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության հարցն է. Մնացականյան Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Անբարոյականություն է փողով զինծառայությունից ազատելը Կորոնավիրուսով վարակման 277 նոր դեպք մեկ օրում Ալիեւի այսօրվա հոխորտանքները, մեղադրանքներն ու սպառնալիքները անպատասխան մնալ չեն կարող Նաոմի Քեմփբելը հանրությանն է ներկայացնել պիջակով, որը կրել է մերկ մարմնին Աննա Սեդակովան կրկին մերկացել է եւ նետվել օդանավից (Տեսանյութ) Ֆոնսեկա. Սմոլինգին վերադարձնելը շատ կարևոր է Զիդան. Բեյլի հետ երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել Մխիթարյանը ամենացածր գնահատականն է ստացել Վերոնա-Ռոմա խաղում «Մի անգամ մերկ վիճակում լողացել եմ Մայքլի հետ» Լիբանանի նախագահի կուսակցությունն առաջարկել է կառավարությունում ներգրավել հայերի Թրամփը հայտարարել է, որ Oracle-ին առաջարկել է 5 մլրդ դոլար TikTok-ը գնելու հնարավորության համար Մահացել է Նորայր Դավիդյանցը Վազգեն Ա-ի ծննդյան օրն է (Տեսանյութ) Իսկ դուք ճանաչո՞ւմ եք Հովհաննես Թումանյանին Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում Մոսկվայում «անօդաչու» տրամվայ կգործարկվի Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել Գերմանիան կմեղմացնի անվճարունակության կանոնները՝ համավարակի ընթացքում սնանկության ալիքից խուսափելու համար Ընտանեկան կյանքի ամենաբարդ ժամանակները Օրվա հանդիպումների անոնս Իրավապահները Դոնալդ Թրամփին հասցեագրված ռիցին թույնով ծանրոց են առգրավել «Ուիմբլդոն, ես գալիս եմ». Աննա Կուռնիկովա Պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակը Չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները (տեսանյութ) Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են Մանրամասներ Մատենադարանի ետնամասում հրդեհի մասին (տեսանյութ) «Երբ կինը հայուհի է». Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին պարում է հայկական երգերի հնչյունների ներքո (տեսանյութ) «Нови Стандард». Ամերիկացիներն արդեն երեք տարի է Հայասատանում ուսումնասիրում են կորոնավիրուսը Լսելով նախագահին կասկած չունես, որ դիմացինդ երկրի ղեկավար է Ախր Արայիկ Հարությունյանն ընդհանրապես իր կյանքով ո՞վ ա Պրեմիերա. Թավշյա հեքիաթ – 5. առաջին եթերաշրջանի վերջին՝ սուպեր հեքիաթը Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե ով է հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյան «Լավ տղու փայ դառար դու էսօրվանից». կադրեր` Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան արարողությունից (տեսանյութ) Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն (տեսանյութ) Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը» Հայկական հարվածային ԱԹՍ–ներից մեկը՝ գործողության մեջ (տեսանյութ) «Մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել»․ Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել Հայաստանի գավաթ․ «Շիրակը» պարտվեց «Ալաշկերտին», ԲԿՄԱ-ն ու «Լոռին» գոլ չխփեցին Ավստալուհին 14.6 միլիոն է շահել քսան տարի վիճախաղում օգտագործելով նույն թվերը Անչելոտիի Էվերտոնը հաղթեց Ռուս փրանքերները խաբել են Եվրախորհրդարանի ղեկավարին՝ ներկայանալով Սվետլանա Տիխանովսկայա եւ Լիտվայի նախագահ Արարատ Արմենիան հնարավոր է հանդիպի լեգենդար Ցրվենա Զվեզդայի հետ Դաժանաբար սպանված աղջիկների մոր վիճակը ծանր է
Հարցում

Որ միշտ չկանխատեսենք անցյալը. մաս առաջին

Հայաստանում արագ տեմպերով ուրվագծվում է փոփոխությունների անխուսափելիությունը։ Բայց ոչինչ դեռ չի երաշխավորում, որ այն լինելու է դեպի լավը։ Խորքային լուրջ փոփոխությունների ո՛չ զանգվածային պահանջը կա, ո՛չ մասնավոր առաջարկը։ Իսկ ահա դեպի վատը փոփոխություների համար դրանցից ոչ մեկն էլ պետք չէ, պարզապես է մի օր կարող է արձանագրվել փաստը։ Դեպի առաջընթաց երաշխավորված փոփոխությունների համար անհրաժեշտ է երկու նախապայման.

1. Հստակ ձևակերպել փոփոխությունների նպատակը
2. Հստակ հասկանալ ռեսուրսները և խոչընդոտները

Նպատակ առաջին. անվտանգություն

Հայ հասարակությունն ունի ահռելի էներգիա՝ հին սխալները կրկնելու, հին ողբերգությունները վերապրելու, հին-հայտնի, դեպի փորձանք տանող ճանապարհով կրկին գնալու և կենսական հետևություններ չանելու համար։ Մենք ինքներս մեզ դրել ենք մի մեխանիզմի մեջ, երբ հայկական պետականության միտքը, հայկական աշխարհի հավաքական միտքը, մեր բոլոր կարողություններն ուղղված են մեր անցյալի «կանխատեսման» գործին։ Մենք մեր ապագան միշտ մոդելավորում ենք անցյալի սխալների և ողբերգության դրվագների պարամետրերով։ Մինչև մենք չհասկանանք ու չկոտրենք այս շրջանակը, անընդհատ հայտնվելու ենք նույն պատմական շրջապտույտի մեջ։

Էրդողանի և Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունները բաց «դասախոսություններ» էին՝ հայաստանյան քաղաքական և մնացյալ վերնախավերի համար։ Կհասկանա՞ հայաստանյան էլիտան, թե՞ կշարունակի իր նեղանձնական գոյությունը։ Դա հարցի մի մասն է։ Կհասկանա՞ էլիտան և կկարողանա՞ իր հասկացածը փոխանցել լայն զանգվածներին. դա էլ մյուս հարցն է։ Սրանից է կախված մեր պետության զարգացման սցենարը։

Կգտնե՞նք մեր մեջ ռեսուրս՝ սրելու մեր անվտանգության բնազդը։ Սա իրականում շատ բարդ խնդիր է, որովհետև առանց իշխանական լծակների շատ դժվար է կարճ ժամանակում անհրաժեշտ փոփոխության հասնելը։

Մենք միշտ պետք է հիշենք, որ անվտանգության, խաղաղության և պատերազմի գոտին Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն են և այս երկու հայկական պետություններում ապրող մեր ժողովուրդը։ Այս հարցում երբեք ինքներս մեզ չպետք է խաբենք 10 միլիոնանոց հայկական աշխարհով, որքան էլ սփյուռքի հետ կապերը սերտանան և հոգեպես մեզ կապված զգանք իրար։ Թուրք-ադրբեջանական տանկերը շարժվելու են Հայաստանի և Արցախի դիրքերի ուղղությամբ, և ոչ երբեք՝ Լոս Անջելեսի, Մոնրեալի, Մոսկվայի կամ Փարիզի։ Թուրք-ադրբեջական հրետանին և ԱԹՍ-ները ռմբակոծելու են ոչ թե աշխարհասփյուռ հայության ֆեյսբուքը, այլ՝ Հայաստանի և Արցախի բնակավայրերը, թուրք-ադրբեջանական ծրագրերը այս փոքր հողակտորի հետ են կապված, և ոչ՝ աշխարհասփյուռ տարածքների։

Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու են Հայաստանը, Արցախը և մեր ռազմավարական դաշնակիցները։ Վերջիններիս օժանդակության չափը և ինտենսիվությունը կախված է մեզնից։ Հայաստանյան քաղաքական և այլ վերնախավերը պետք է առաջին հերթին սա հասկանան։

Հայաստանում 30 տարի շարունակ, ցավոք, չի ձևավորվել խաղի կոշտ կանոն, ըստ որի՝ այն, ինչը վտանգում է պետության անվտանգությունը, պետք է մերժվի հասարակության կողմից։ Կլինի դա թալան, կոռուպցիա, անգրագետ կառավարում, սխալ դիվանագիտություն, անմիտ հայտարարություններ, ռազմավարական դաշնակցի հանդեպ ոչ պատշաճ պահվածք, ներքին պառակտում և կամ սխալ քաղաքականություն, կամ թե՝ դրսից հրամցված օրակարգ և այլն և այլն։ Մեր երկու պետությունների գոյությունը մինչ այսօր վտանգի տակ է, քանի որ մեր հասարակության մեջ այս խաղի կանոնը, սեփական անվտանգության հանդեպ լրջության այս պաշարը չի կուտակվել։ Ընթացիկ և առաջիկա զարգացումների տեսակետից Հայաստանում հանրային առողջ շրջանակները պարտավոր են գեներացնել նոր զանգվածային շարժում՝ ընդդեմ Հայաստանում թուրքական շահի սպասարկման։

Այդ շահի սպասարկումը կլինի գործող իշխանության մե՞ջ, թե՞ այդ իշխանությունից դուրս, ունի զրոյական նշանակություն. բոլորը պետք է ուժեղ հակազդեցություն ստանան։ Հայաստանյան հանրային կյանքում գործում է թուրքական շահի բացահայտ և քողարկված սպասարկում։ Սկսած քաղաքական-հասարակական գործունեությունից, մինչև կրթական «ռեֆորմներ»։

Ուզում եմ հատուկ ընդգծել. ես ի նկատի չունեմ հակաթուրքական պարզունակ քարոզը։ Հենց դրա վրա չարժե ժամանակ և ռեսուրս վատնել։ Ես նկատի ունեմ թուրքական պետական շահը և նրա սպասարկումը, որը շատ ավելի լայն և ավելի վտանգավոր հասկացություն է։ Այն կարող է լինել ցանկացած փաթեթավորման մեջ։
Պատվերով հակառուսականությունը , միակողմանի պացիֆիզմը, հակաղարաբաղյան տրամադրությունները, ներքին պառակտման քաղաքականությունը, արցախյան հաղթանակների և հերոսների հանդեպ արշավը և այլն, սրանք ուղղակիորեն թուրքական շահի սպասարկմանն են ուղղված, մի դեպքում՝ գիտակցված, այլ դեպքում՝ չգիտակցված։

Այս ֆոնի վրա կարևոր է նաև տարանջատել տարածաշրջանում խաղաղ հարևանության սկզբունքների դավանումը, ժողովուրդների երկխոսությունը, համակեցության համընդհանուր կանոնների հնարավորությունը և թուրքական պետական շահից բխող գործողությունների քարոզչությունը։ Թուրքական պետական շահի գիտակցումը և դրա հնարավոր աղետաբեր հետևանքներից զգուշանալն ամենևին չի նշանակում թշնամություն սերմանել հարևան երկրների բնակչության հանդեպ։ Դա շատ պարզունակ գաղափար է։ Հակառակը, սա նշանակում է՝ հնարավորինս լավ ուսումնասիրել և ճանաչել այսօրվա Թուրքիան՝ իր բոլոր շերտերով, այդ թվում՝ ներքին հակասությունների ահռելի պաշարով, այնտեղ բնակվող հայ համայնքի առանձնահատկություններով, գրագետ գնահատել այս երկրի տնտեսական-ենթակառուցվածքային հզորությունները, դրանց ազդեցությունը մեզ և տարածաշրջանի վրա և այլն։ Իմանալ, ճանաչել, օգտագործել և պատրաստ լինել ցանկացած զարգացման՝ հաշվի առնելով Թուրքիայի ղեկավարության ընտրած կուրսը։ Ամենակարևորը՝ վստահ լինել, որ Թուրքիայի և բոլոր մյուս պետությունների հետ հարաբերությունները հենց Հայաստա՛նն է որոշում, և որ մենք չենք հայտնվել գործակալական խաղերի թակարդում, երբ արդեն երկրի ներսում շատ դժվար է տարանջատել անկեղծ հայրենանվեր և խաղաղասեր մարդուն՝ այլ պետությունների շահերը սպասարկող և նույն ազնիվ խաղաղասերներին իր նպատակների համար անթաքույց օգտագործող գործակալներից։ Մենք նոր ակտիվ գաղափարների, պետական նոր մոտեցումների բացակայությունը փորձում ենք լրացնել կամ «պարզունակ ֆիդայականությամբ» կամ պարզունակ պացիֆիզմով. 21-դարում երկուսն էլ վտանգավոր են։

Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի նոր ճարտարապետության հեղինակներից մեկը։ Մեր շերեփն այսօր, ի տարբերություն բազմաթիվ դարերի, ամենևին թղթից չէ։ Եվ դա հնարավոր է եղել նախորդ սերնդի շնորհիվ և նաև այն մարդկանց շնորհիվ, ում հիմա դատում ենք։

Օրվա իրադարձությունների մասնավոր դեպքերով շատ կարևոր է լայն զանգվածներին բացատրել, որ Հ1-ով Նավալնի խաղացնելը և քո երեխաների անվտանգությունն ուղիղ կապի մեջ են։ Փոքր Հայաստանից «հեղափոխության արտահանման»՝ ուրիշի ծրագիրն ուղղակիորեն վտանգում է քո ընտանիքի և երեխաների կյանքը, Ադրբեջանի ժողովրդին Ալիևի դեմ հանելու հրապարակային «պատկերացումը» ուղղակի պատերազմի հրահրում է։ Նման օրինակների ցանկը շատ մեծ է։ Եվ որպեսզի լայն զանգվածները սա հասկանան, էլիտան սա պետք է համբերատար բացատրի ու նաև պարզի՝ ո՛վ էր այդ գաղափարի հեղինակը, ի՛նչ մեխանիզմով է Նավալնին հայտնվել Հ1-ում, ինչո՛ւ հնչեց այս կամ այն գաղափարը, ինչո՛ւ պետությունը ֆինանսավորեց և Արցախ ուղարկեց ոմանց, ինչո՛ւ են Արցախում և այլուր դավադիրներ փնտրում, ինչո՛ւ են հասարակությունը բաժանում և թշնամացնում։ Ցավոք, մեր հասարակությունը ընթացիկ իրադարձությունների և իր անվտանգության միջև կապը չի պատկերացնում, և սա խնդիր է, որը պետք է լուծել։
Պատմական այս փուլում Հայաստանը կարիք ունի անվտանգության գաղափարի հիպերկարևորման. սա պետք է լինի բոլոր քայլերի, ծրագրերի, հաշվարկների առանցքում։ Եվ սա այն բնական միջավայրն է, որտեղ պետք է ձևավորվեն առաջընթացի քաղաքական ուժերը և լիդերները։

Անհավանական է, բայց այսօր հանրային հարթակներում ակտիվ են մեծ խումբ անձինք, շրջանակներ, որոնց գործունեության պատվերի շղթան պարզ չէ։ Բայց նրանց գործունեության մեջ վտանգն ակնհայտ է։ Անհավանական է, բայց այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ։ Սա երևում է անզեն աչքով։ Ռուսաստանը առաջին դեմքի մակարդակով Արցախի և հայ-ադրբեջանական հակամարտությունը քննարկում է շատերի հետ, բացի Հայաստանից։ Մենք դիտորդ ենք։ Ադրբեջանն ու Թուրքիան սա ֆիքսել են։ Հիմա հարցը և՛ համընդհանուր է․ և՛ անհատական. այս պայմաններում մնալ դիտո՞րդ՝ սեփական ճակատագրի նկատմամբ, թե՞ որակական փոփոխությունների արդյունքում դառնալ գործոն։ Առաջին տարբերակի դեպքում մենք չենք լինելու հեղինակը ո՛չ մեր պատերազմի, ո՛չ մեր խաղաղության։

Շարունակելի 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan