Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդել է վկայի կարգավիճակով իրավահաջորդների եւ տուժողների հարցաքննության մասին: Փաստաբանը դատարանին է ներկայացրել 102 անուններ, որոնք ներառված են այդ գործով տուժողների ցուցակում եւ խնդրել նրանց ներառել վկաների ցուցակում:
Մեղադրող կողմն անհամաձայնություն է հայտնել ներկայացված միջնորդության առնչությամբ: