Բելառուսի ՆԳՆ-ն հայտնում է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին
Այս թեմայով
- Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
- Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
- Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
- «Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին: «Օգոստոսի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում, Մինսկում, Պրիտիցկու փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ամբոխը բարիկադներ է կառուցել երթեւեկությունը արգելափակելու համար: Հրապարակն ապաշրջափակելու համար ժամանած հատուկ նշանակության ուժերի հետ դիմակայության ընթացքում ցուցարարներից մեկը փորձել է չբացահայտված պայթուցիկ սարք նետել իրավապահների կողմը:
Այն ձեռքում պայթել է, տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»,- ասվում է Բելառուսի ՆԳՆ պաշտոնական Telegram-ալիքի հաղորդագրության մեջ: Դեպքի վայրում աշխատում է քննչական օպերատիվ խումբ, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները: