Մինսկում գիշերային ցույցերի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ուժայինների խմբի մեջ
Այս թեմայով
- Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
- Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
- Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
- «Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
Մինսկում գիշերային ցույցերի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ուժայինների խմբի մեջ: Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում, հայտնում է ՄԿ-ն:
Կադրերում երեւում է, որ ավտոմեքենայի ուղղությամբ լուսաձայնային նռնակներ են թռնում, իսկ հետո այն մխրճվում է ՕՄՈՆ-ի մեջ: Մի քանի մարդ վրաերթի է ենթարկվել, մյուսները հասցրել են մի կողմ նետվել: Ավտոմեքենան հեռացել է դեպքի վայրից:
Ավելի վաղ բելառուսական ուժայինները սկսել էին ցրել ցուցարարներին դեպի Մինսկի ծայրամասեր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ոստիկանության ուժեղացված ջոկատները ներքին զորքերի ստորաբաժանումների աջակցությամբ սկսել են շարժվել Բելառուսի մայրաքաղաքի Կունցեւշչինա թաղամասի Պրիտիցկի պողոտայի երկայնքով: