Այսօր՝ 19 սեպտեմբերի 2020թ., 00:00
Մանրամասներ Մատենադարանի հետևի տարածքում բռնկված հրդեհի մասին (տեսանյութ) «Երբ կինը հայուհի է». Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին պարում է հայկական երգերի հնչյունների ներքո (տեսանյութ) «Нови Стандард». Ամերիկացիներն արդեն երեք տարի է Հայասատանում ուսումնասիրում են կորոնավիրուսը Լսելով նախագահին կասկած չունես, որ դիմացինդ երկրի ղեկավար է Ախր Արայիկ Հարությունյանն ընդհանրապես իր կյանքով ո՞վ ա Պրեմիերա. Թավշյա հեքիաթ – 5. առաջին եթերաշրջանի վերջին՝ սուպեր հեքիաթը Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե ով է հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյան «Լավ տղու փայ դառար դու էսօրվանից». կադրեր` Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան արարողությունից (տեսանյութ) Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն (տեսանյութ) Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը» Հայկական հարվածային ԱԹՍ–ներից մեկը՝ գործողության մեջ (տեսանյութ) «Մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել»․ Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել Հայաստանի գավաթ․ «Շիրակը» պարտվեց «Ալաշկերտին», ԲԿՄԱ-ն ու «Լոռին» գոլ չխփեցին Ավստալուհին 14.6 միլիոն է շահել քսան տարի վիճախաղում օգտագործելով նույն թվերը Անչելոտիի Էվերտոնը հաղթեց Ռուս փրանքերները խաբել են Եվրախորհրդարանի ղեկավարին՝ ներկայանալով Սվետլանա Տիխանովսկայա եւ Լիտվայի նախագահ Արարատ Արմենիան հնարավոր է հանդիպի լեգենդար Ցրվենա Զվեզդայի հետ Դաժանաբար սպանված աղջիկների մոր վիճակը ծանր է Ասմուսի մերկանալուց հետո նա մնում է Comedy Club-ի ընկերը. Խառլամովը եւս Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է Լիբիա վարձկաններ ուղարկելու մեջ Թրամփը դպրոցներում «հայրենասիրություն» առարկա է մտցրել Մայլի Սայրուսը մերկացել է տեսախցիկի առաջ ու քննադատության արժանացել Tesla-ի վարորդը քնել է ղեկին. ինքնակառավարվող մեքենան սլացել է 150կմ/ժ արագությամբ Էստոնիայի նախագահը Պյառնու քաղաքի փողոցներում ծխախոտի մնացուկներ է հավաքել (լուսանկարներ) Ձեր պատճառով երկրին, ժողովրդին սպառնացող վտանգների ծանրության բեռը հազարապատիկ ավելին է, քան ձեր դեմ պայքարողների նախկին հարաբերությունների նստվածքը Նյու Յորքում վաճառքի են հանել Ռոկֆելլերի բնակարանը Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը ԱՀԿ ղեկավարը կոչ է արել համաշխարհային հանրությանը ներդրումներ կատարել նոր համավարակներին պատրաստվելու համար Կրակոցներ՝ Երևանի «Դվին» հյուրանոցի դիմաց․ հայտնաբերվել են փամփուշտներ և պարկուճ ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում ամսական 10 000 դոլարով որպես լոբբիստ է վարձել 97-ամյա Բոբ Դոուլին, որը հեռացել է հանրային գործունեությունից Հայաստանի սոցիալական թվերը․ թվեր, որոնք կապված չեն միմյանց հետ Այս իշխանությունները մեզ ուզում են զրկել հիասթափվելու, անցյալ ունենալու, կասկածելու ու հարցեր տալու, ազգային իմունիտետ ունենալու և մտածելու իրավունքից Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին Նախագահական ինքնաթիռի խաղարկության շնորհիվ Մեքսիկայում 100 միլիոնատեր ի հայտ կգա Սաուդյան Արաբիան ուրանի բավարար պաշարներ ունի` ներքին միջուկային վառելիքի արտադրություն սկսելու համար Ավելի քան 20 գերմանացի ոստիկան հեռացվել է ծառայությունից` Հիտլերի լուսանկարներով փոխանակվելու համար Google-ն արհեստական ինտելեկտով վիրտուալ հանդիպումների համակարգ է ներկայացրել Ավստրալիական Qantas ավիաընկերության «դեպի ոչ մի տեղ» չվերթի տոմսերը սպառվել են 10 րոպեում «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել ՄՀՀ-ում կազմակերպված փառատոնի համար Եթե կա պահանջ, ապա դա պետք է ներկայացնել մի մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, այլ սուբյեկտ իշխանության մեջ գոյություն չունի (տեսանյութ) «Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ». Անահիտ Հարությունյան (տեսանյութ) «Ցնցումից ու փոշուց արագ դուրս եկանք, մտածեցինք երկրաշարժա». Շինարարական աշխատանքների հետևանքով տուժել են բնակիչների տները Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 244-ով Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ․ Արթուր Վանեցյան (տեսանյութ) 17-ամյա աղջկա մոտ տեսողական խնդիրներն առաջացել են Գարդասիլի պատվաստումից հետո. ինչ է պատմում տուժած աղջիկը Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը հիպերձայնային զենք է ստեղծել տեղեկությունը ԱՄՆ-ից գողանալով Հոլանդական ընկերությունը դագաղներ է պատրաստում սնկերից Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը. աղմկահարույց բացահայտում Արարատ Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել Ծառուկյանի մոտ Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն Ինչու ոչխարի եւ այծի արտահանման մասին Փաշինյանի տվյալները ստույգ չեն Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը եւս չորս երկրների հետ. Հայաստանը դրանց թվում չէ «Հայկական կինոփառատոն». Լեդի Գագան ներկայացրել է նոր տեսահոլովակը Փարաջանովի ֆիլմի մոտիվներով «Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»»․ Գեւորգ Պետրոսյան Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել Ավ․ Իսահակյանի գրադարանի նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ Կոնֆերանս Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը Ստեփանակերտ. Անկարան եւ Բաքուն վտանգավոր սադրանք են նախապատրաստում Միջնորդների վերաբերմունքում բեկում առաջացավ, երբ հասկացան, որ մենք Ղարաբաղը բեռ չենք համարում. Ռոբերտ Քոչարյան Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային Բելառուսի հետ պետական ​​սահմանը կարող է փակվել նաեւ Լեհաստանի եւ Լիտվայի կողմից Ե՞րբ Հայաստանում կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Ցելյե» զույգի հաղթողը կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ Պաշտպանվել սեփական կառավարությունից ՀՀ ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը Արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց Զորավարժություն. զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել
Հարցում

Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք»

Մերձիշխանական շրջանակներից համառ լուրեր են տարածվում, թե առողջապահության նախարարի պաշտոնանկության հարցն օրերի խնդիր է, և նույնիսկ քննարկվում են նոր թեկնածուներ։

Իշխանության հակումները՝ մեղավոր նշանակելու, վաղուց են հայտնի։ Բայց այս դեպքում դա անհնար է լինելու։ Այո, Արսեն Թորոսյանը տապալել է համաճարակի դեմ պայքարը, բայց նա այդ գործը տապալել է այլոց շարքում, և ոչ՝ մենակ։ Նա տապալել է աղետի առողջապահական կողմը, բայց արդեն իսկ 1000 և կանգ չառնող մահերը միայն առողջապական խնդիր չեն։ Փոքր երկրում այս պահին արդեն պաշտոնապես 40 հազար հիվանդի առկայությունը չի կարող անհետևանք մնալ։ 1000 և ավել մահերն անանուն թվեր չեն, որոնք ամեն առավոտ ներկայացվում են հասարակությանը Դրանցից յուրաքանչյուրն անձնական, ընտանեկան ողբերգություն է։

Տապալվել են համաճարակի դեմ պայքարի բոլոր ասպեկտները՝ կազմակերպչական, իրավական, առողջապահական, սոցիալական, կառավարման։

Իր մշտական բացակայությամբ աչքի ընկած պարետ Ավինյանը հավասարաչափ կիսում է բազմաթիվ մահերի և վարակի անզուսպ տարածման պատասխանատվությունը։ Գեստապոյական տուգանքներից ավելի խելոք որևէ բան չկարողացավ մտածել պարետը և միշտ, բոլոր դժվար պայմաններում, նա գոյություն չունի։

Վարչապետ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն համաճարակի դեմ պայքարի տապալման համար։Իր անվերջ լայվերից հնչող իրարամերժ կոչերից, վարակի սկզբում իր հանրահավաքներից մինչև հստակ որոշումներ կայացնելու անկարողությունը, տեստավորման համակարգի տապալումը, ինչի արդյունքում հնարավոր չեղավ ունենալ օպերատիվ-օբյեկտիվ պատկեր, և ունեցանք վարակի տարածման նման ծավալ։

Տնային պայմաններում բուժվող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ մնացին վարակի դեմ մեն- մենակ՝ չունենալով դեղորայքի և այլ հետազոտությունների գումար։ Մահացությունը նաև այդ պատճառով է այդքան բարձր։

Հայաստանում անպայման պետք է տարվի քննություն. ինչո՞ւ այդքան մահ։ Կառավարության կողմից թույլ են տրված աններելի սխալներ, որոնք արժեցել են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը։ Միամտություն է կարծել, թե ամեն ինչ բարդելով մեկ հոգու, տվյալ դեպքում՝ առողջապահության նախարարի վրա, կարելի է մոռացության տալ այն աղետը, որով անցել և անցնում է Հայաստանը։ Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» և ունեք մեղքի ձեր հսկայական բաժինը։

Կա կոլեկտիվ և անհատական պատասխանատվության գաղափար։ Այս իշխանության օրոք է տեղի ունեցել և շարունակվում է ողբերգությունը։ Մի օր Հայկ Մարությանը իր մասով պետք է պատասխան տա, թե համաճարակի օրերին ինչո՞ւ էր փախել և թաքնվել, ինչո՞ւ Երևանը աշխարհի այն եզակի քաղաքներից էր, որը չէր ախտահանվում, ինչո՞ւ երևանցին մնաց առանց քաղաքային իշխանության։

Մայիսի 4-ից թուլացնում են սահմանափակումները և միայն մայիսի 18-ից սկսում դիմակների կրման պահանջը պարտադրել. ո՞ւր էիք երկու շաբաթ, երբ այդ երկու շաբաթում վարակը անարգել տարածվում էր երկրով մեկ։ Սրա համար պատասխան տրվելու է, թե չէ՝ պարոնայք վարչապետ, պարետ, առողջապահության նախարար, քաղաքապետ և այլք։

Մամուլում սկսվել են ի հայտ գալ անհատական, ընտանեկան սահմռկեցուցիչ պատմութուններ. շոկն անցնում է, և մարդիկ դադարում են լռել, կամաց-կամաց բարձրաձայնում են, թե ինչի միջով են անցել իրենք և իրենց հարազատները։ Մահացածների հանդեպ, որպես մարդ և որպես մեր հայրենակից, չկա տարրական հարգանք, և զարհուրելի պատմությունները բացահայտում են կառավարության անգործության ողջ ողբերգականությունը։

Վտանգը դեռ չի անցել, և վարակի տարածման հեռանկարը դեռ պարզ չէ։ Այս պայմաններում չկա որևէ երաշխիք, որ Հայաստանում հին և նոր սխալները չեն շարունակվելու։ Չկա որևէ ապացույց, որ կառավարությունն արել է հետևություններ։

 

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan