Բեյրութի կենտրոնում բախումներ են սկսվել
Բեյրութի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ զանգվածային բախումներ են սկսվել, օգտագործվում են արցունքաբեր գազ եւ քարեր, դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ժամը 16-ին սկսվել է զանգվածային հակակառավարական հանրահավաք: Գրեթե անմիջապես այն վերածվել է անկարգությունների:
Թղթակիցի տեղեկություններով՝ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառում՝ մարդկանց խորհրդարանի շենքից հետ մղելու համար: Ակցիայի մասնակիցները ի պատասխան քարեր են նետում:
Պարբերաբար իրավապահները նահանջում են ամբոխի ճնշման եւ քարերի տարափի տակ: Այնտեղ լրացուցիչ ուժեր են ներգրավվում։