«Իմ քայլը» ժողովրդին. «Դուք ապրեք գեղեցիկ երազներով, իսկ մենք իրական փողերով»
Իրենց նվիրյալի եւ հեղափոխականի տեղ դրախները ժողովրդի մի մասի միամտության եւ հույզերի վրա ոտք դնելով հասնելով իշխանության հայտարարեցին, թե իրենք նվիրյալներ չեն, ապա սկսեցին ստանալ շատ բարձր աշխատավարձ ու պարգեւավճար: Սկսեցին քթները խոթել բիզնեսի այս կամ այն ոլորտներ, ինչպես պնդում է մամուլը, նաեւ սկսեցին շքեղ բնակարաններ, առանձնատներ եւ ավտոմեքենաներ գնել:
Իսկ տնտեսությունն անկում է ապրում, ավելի ճիշտ՝ փլուզվում է: Փլուզումը սկսվել էր դեռ մինչեւ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները, բայց դրանից հետո այն ավելի խորացավ: Մարդիկ զրկվել են իրենց եկամտից, ոմանք մասամբ, ոմանք ամբողջությամբ:
«Ինչ անում ենք՝ ձեզ համար ենք անում, ձեր ցավը տանենք, դուխով»,- ասում են, այսպես կոչված, հեղափոխականները եւ շարունակում բուրժուական կայֆերը:
Իսկ ժողովուրդը պետք է ապրի իրենց մատուցած գեղեցիկ երազներով: Սկզբում խոստանում են տնտեսական հեղափոխություն, հետո ասում են, որ ձեր լավ կլյանքին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամ երեք դատավոր են խանգարում, իսկ հետո ասում են խոտ կերեք:
Բայց մատուցում են գեղեցիկ երազներ: Դժվար է ասել, թե ինչ է ծխել ԱԺ պատգամավոր, իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը, կամ ինչքան ինչ է խմել, որ այսպիսի հայտարարություն արել ու լուսանկար տեղադրել. «Հրաշալի լուր. Առաջիկա տարիներին Հայաստանում կներդրվի $10-15 մլրդ գերժամանակակից քաղաք կառուցելու նպատակով»:
Իմքայլականների, ՔՊ-ականների տները, ստացած աշխատավարձները իրական են, քանի որ իրենք նվիրյալներ չեն, իսկ ժողովուրդը պետք է ապրի այսպիսի երազներով: Սա սովորական ծաղր է ժողովրդի հանդեպ: Կորոնավիրուսով հիվանդացածներին չեք կարողանում կամ չեք ցանկանում օգնել, բայց ձեզ թույլ եք տալիս գրել, թե 10-15 մլրդ ներդրում է լինելու՝ քաղաք կառուցելու համար: Դուք նախ Արմավիրի ավտոկայանում զուգարան կառուցեք հետո մնացածի մասին խոսեք:
Վարդան Մխիթարյան
Top-News.am