68 համարի երթուղին չի սպասարկվում, գծատերը բարձրացրել է վարորդների օրավարձը
Այսօր վաղ առավոտից չի սպասարկվում 68 համարի երթուղին՝ անհարմարություն ստեղծելով երթուղուց օգտվող մեծ թվով քաղաքացիների համար։
Քաղաքացիներից ստացված ահազանգերի հիման վրա «Փաստինֆո»-ն փորձեց քաղաքապետարանից հասկանալ պատճառը ու պարզվեց, որ տնտեսվարող սուբյեկտը բարձրացրել է վարորդներից գանձվող ամենօրյա վարձավճարը, որն էլ իր հերթին պայմանավորված է վառելիքի՝ գազի գնի բարձրացմամբ։ Քաղաքապետարանի կողմից մեզ փոխանցած տեղեկության համաձայն, ամենայն հավանականությամբ, վաղն առավոտից խափանված երթուղու աշխատանքները կվերականգնվեն, երթուղին կսպասարկի քաղաքացիներին։
Թե ի՞նչ լուծում է տրվել վարորդների և տնտեսվարող սուբյեկտի՝ գծատիրոջ միջև ծագած անհամաձայնությանը, քաղաքապետարանին հայտնի չէ։