Մենք չէինք էլ մտածում, որ ՀՔԾ-ն այնքան դուխ կունենա, որ քրեական գործ հարուցի. Արսեն Բաբայան
Ազգային ժողովի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի հետ ստորագրում է մամուլի հաղորդագրություն և հրապարակում են ԱԺ կայքում՝ համարելով այդպիսով ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցված։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արսեն Բաբայանը։
«Մինչդեռ օրենսդրությունը պահանջում է, որ դրա համար պետք է լինեն հստակ անհատական իրավական ակտեր, ինչպես եղել են տարիների ընթացքում»,-ասաց Արսեն Բաբայանը։
Վերջինս նկատեց՝ հույս չունի, որ Դատախազությունը պետք է բավարարի իրենց բողոքը. «Մենք չէինք էլ մտածում, որ ՀՔԾ-ն կհամարձակվի, կունենա այնքան դուխ և կհարուցի քրեական գործ»,-հավելեց Արսեն Բաբայանը։