Թուրքիայի իշխանությունները կվերահսկեն հարսանիքները եւ հուղարկավորությունները
Թուրքիան խստացնում է սահմանափակող միջոցառումները, քանի որ երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ վարակվածների թիվը գերազանցել է օրական 1000 դեպքը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այն խիստ կարեւոր շեմ է անվանել առկա կանոնակարգերը վերանայելու համար, հայտնում է DW- ն:
Այդպես, իշխանությունները որոշում են կայացրել կարանտինի ամենօրյա ստուգումներ անցկացնել` վերահսկել գործող կանոնակարգերի պահպանումը բոլոր հարսանիքների, հուղարկավորությունների եւ այլ խոշոր հավաքույթների ժամանակ: Միեւնույն ժամանակ, կառավարությունը դեռ չի պլանավորում սահմանափակել ձեռնարկությունների աշխատանքը եւ տնտեսական գործունեությունը երկրում:
Բացի այդ, Անկարայից 80 կմ դեպի արեւելք գտնվող Քըրըքալե քաղաքում փորձնական նախաձեռնություն է սկսվում, որտեղ բնակիչները կարող են զանգահարել հատուկ գիծ եւ հայտնել, որ հարեւանները չեն հետևում այդ կանոններին: Worldometer համաշխարհային կամավորների միջազգային խմբի գնահատմամբ` համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվել է 234 934 մարդ, մահացել է 5765 մարդ: