Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
Հարցում

Հայկական բնապահպանական ճակատը նամակներ է ուղարկել պատգամավորներին ու կառավարությանը

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը, իբրև «Ձախ դիմադրություն» շարժումների միավորման անդամ, նամակներ է ուղարկել ԱԺ պատգամավորներին և ՀՀ կառավարությանը՝ կապված Ամուլսարի հարցում նրանց անընդունելի լռության ու անգործության հետ։

Ամիսներ շարունակ մեր զգուշացնելուց հետո Լիդիան ընկերությունը օգոստոսի 4-ից ճակատային բախումներ է սկսել տեղի բնակչության և Ամուլսարի պահապանների նկատմամբ։ Կառավարող ուժը շարունակում է իր քար լռությունը։ Ոստիկանությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի, այն էլ այն պարագայում, որ Լիդիանի վարձած պահնորդները ֆիզիկական բռնություն են կիրառում նաև ոստիկանների նկատմամբ։

Օգոստոսի 5-ին ևս Ջերմուկում և Ամուլսարի դիմադրական երկրորդ կետի մոտ, որտեղ Լիդիանը կռունկ է բերել և հանել պահապանների վագոն տնակներն ու փոխարենը իր տնակները տեղադրել, շարունակվելու են բողոքի ցույցերը։

Հանրության հիմնական պահանջն է՝

1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։

Կարճաժամկետ պահանջն է՝

2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել։

Օրենսդիր և գործադիր մարմիններին ուղղված նամակում նշվում է.

Ամուլսար․ դիրքավորման պահանջ կառավարող ուժից

Հարգելի Ազգային Ժողովի պատգամավորներ և Կառավարության անդամներ,

Այս նամակը բողոքի հայտարարություն է Ամուլսարում ընթացող երկարատև պայքարի և վերջին օրերի գործընթացների նկատմամբ դրսևորած ձեր անտարբերության ու անգործության դեմ։

Երեկ՝ օգոստոսի 5-ի առավոտյան, Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է դիմադրական կետերից և փոխարենն իրենը դրել` դուրս գալով իր լիազորություններից և կատարելով ՀՀ իրավապահ մարմինների գործառույթ։ Այսպիսով, մտնում ենք մի կրիտիկական փուլ, որում ձեր՝ մինչ օրս դրսևորած հարմարվողականությունն անհապաղ պետք է փոխարինվի հստակ դիրքավորմամբ։

Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչները ոչ թե մեկ, երկու ամիս, այլ ուղիղ երկու տարի բաց երկնքի տակ, բռնություններին ու սադրանքներին դեմ հանդիման տեր են կանգնում առողջ միջավայրում ապրելու և իրենց ապագան տնօրինելու իրավունքին։ Նրանցից ոչ պակաս անձնազոհ և իրավատեր են դիմադրությանը մասնակցող մյուս մարդիկ՝ բնապահպանները, Վայոց Ձորի մարզի մյուս բնակիչները։ Մարդիկ թողել են իրենց տունը, աշխատանքի հնարավորությունը և իրենց կյանքն են դրել այս պայքարի մեջ 700 օր անընդմեջ՝ նյարդերի գերագույն լարումով, առողջության, ժամանակի, կյանքի որակի, անձնական հարաբերությունների գնով։ Դուք՝ պատգամավորներդ ու պաշտոնյաներդ, պարտավոր եք, գոնե ձեր մանդատից, հանրային շահի պաշտպանության պարտականությունից ելնելով, կանգնել այս երկրի ու ողջ տարածաշրջանի կենսական շահերը պաշտպանող համայնքների կողքին։ Ամուլսարի խնդրի մասին Հայաստանի հասարակության 53%-ը հստակ կողմնորոշում ունի՝ դեմ է հանքի շահագործմանը, իսկ եթե հարցին պատասխանելուց հրաժարվողներին չներառենք, ապա 74%-ը։ Հայաստանի ճնշող մեծամասնության՝ 80%-ի համար բնության պահպանությունը գերակայություն է (Կովկասյան Բարոմետր 2019, ՀՌԿԿ-Հայաստան): Մինչդեռ պետությունը, ձեր մեղսակից անտարբերությամբ, հանքի դեմ պայքարողներին տառացիորեն լքել է, թողել միայնակ ընդդեմ մասնավոր կորպորացիայի՝ իր անգործությամբ հովանավորելով շարունակվող ապօրինություններն ու տեղի բնակիչների կամքի և իրավունքների ճնշումը։ Վերջիններս անորոշության մեջ շարունակում են դիմադրել մի այնպիսի ծրագրի, որի ստեղծողը ոչ թե իրենք են, այլ այն պետությունը, որի իրավահաջորդությունը ընդունում եք դուք, և այն ռեժիմը, որի գործած ապօրինի, հակաժողովրդական և կեղեքիչ ընթացքը կասեցնել-շրջելու խոստումով ու մանդատով եք հայտնվել պետության պատասխանատու ղեկին։

Հունիսի 30-ի լուսադեմին Ամուլսարում հայտնվեցին զինվորական համազգեստով, հրազենով և մահակներով զինված Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները։ Առաջին անգամ նման նախադեպ ստեղծվեց, որ մասնավոր ընկերությունը կարող է հրազենով խումբ բերել ու կանգնեցնել տուրիստական քաղաքի հիմնական ավտոճանապարհի երկայնքով: Ինչպե՞ս եք հանդուրժում այս շատ վտանգավոր նախադեպը, երբ մասնավոր ընկերությունը միլիտարիզացված ձևով «գրավում» է որոշակի տարածք, դա անում է ցուցադրաբար և դաժանությամբ ուղեկցված: Ոչ բռնի պայքարի միջոցներով իշխանության եկած պաշտոնյաները զարմանալիորեն չեն խոսում ու գրում, որ սա անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։ Ավելին, կան նաև օրենքի խախտումներ՝ պահնորդների և ընկերության անունները չկային համազգեստների վրա, նրանց վկայականների առկայությունը և հարկային թափանցիկ գործունեությունը դեռ հարցականի տակ են. այս ամենի մասին բողոք է գրվել ոստիկանությանը։

Հանրային արձագանքի կարիք ունեցող մյուս հրատապ հարցն այն է, որ Լիդիանի վարձած մեկ այլ ընկերություն՝ Վայքում հիմնադրված «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն, հաշվեհարդարներ է սկսել: Ամուլսարի պահպանության գործում այս տարիների ընթացքում հատկապես ակտիվ մի քանի ջերմուկցիներ ու գնդեվազցիներ ծեծի են ենթարկվել այս ընկերության աշխատողների կողմից, այդ թվում՝ էլեկտրաշոկերով հարվածներ կրել: Նույն կամ հաջորդ օրը Սարավան գյուղի մոտակայքում գտնվող ճանապարհով տարածք են մտել այս ընկերության մի քանի աշխատակիցներ, որոնք մինչ օրս այնտեղից դուրս չեն եկել և ասում են, թե վերանորոգման աշխատանքներ են անում: Այս մասին գրված է նաև ՎԶԵԲ-ի Ծրագրերի հաշվետվողականության անկախ մեխանիզմի (ԾՀԱՄ) հուլիսի 31-ի զեկույցում: Կառավարության անդամների և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից դարձյալ՝ 0 արձագանք: Ինչպե՞ս մեկնաբանել դա, եթե ոչ որպես ձեր կողմից կանաչ լույս՝ ընկերության՝ գնալով ագրեսիվ ու հարձակողական դարձող քայլերին։

Այս ամենի, ինչպես նաև Լիդիանի սնանկացման, այնուհետ վերակազմավորման, ձեռնարկած նոր լրատվական գրոհի, քաղաքական ուժերի հետ գործարքների մասին լուրերի և այլ կարևոր խնդիրների մասին Ջերմուկ համայնքի բնակիչներն ու բնապահպանները անդադար ահազանգում են վերջին ամսվա ընթացքում: Սակայն քար լռություն է կառավարությունում և ԱԺ-ում։

2019-2020թթ. սնանկությունից պաշտպանվելու գործընթացում Լիդիանն Օնտարիոյի դատարանում զրպարտում էրՀՀ կառավարությանն ու պետական մարմիններին և սուտ ցուցմունքներ տալիս։ Այս մասին ահազանգել են բնապահպանները, մասնավորապես՝ Հայկական բնապահպանական ճակատը նամակներ էր ուղարկել բոլոր պատգամավորներին: Սակայն դարձյալ՝ տոտալ անգործություն։

2018-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումները խախտումներ արձանագրեցին, որոնց արդյունքում ընկերությանը հանձնարարվեց նաև զերծ մնալ Ամուլսարի տարածքում որևէ գործունեություն ձեռնարկելուց: Լիդիանը բողոքարկեց տեսչության ակտը, իսկ «վերևից» միջամտության արդյունքում փոխված ղեկավարովտեսչությունը անգամ դատերին չներկայացավ. արդյունքում կայացվեց Լիդիանի շահերից բխող վճիռ, որն այժմ բողոքարկման երկարատև փուլում է հայտնվել: Նույն տեսչական մարմինի բացահայտած այլ խախտումների մասով պետական մարմիններն անգործության են մատնված: Ի՞նչ եղավ, օրինակ, ապօրինի ընդերքօգտագործման մասին գործի հետ: Կարմիրգրքյան բուսատեսակների և միջատների բացահայտումը հեգնանքի առարկա դարձավ, և նախկին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեսչության վարչական ակտին պատասխանեց անհամաչափ իրավական ուժ ունեցող որոշումով, ինչի արդյունքում այս ապօրինությունը մարսվեց: Ո՞վ է պատասխանատու պետական գործառույթների և պարտավորությունների իրականացման այս շարունակական խափանման համար։

Երբ բողոք ներկայացվեց Գնդեվազում հողերի վաճառքի գործընթացում կոռուպցիայի և չարաշահումների մասին, այդ հողերի ընդամենը 1/10-ի մասին գործ հարուցվեց, և անգամ այդ գործով դատախազությունը չափազանց թերի է վարում գործը: Մնացած հողերի մասին տարբեր դիմումներին ընթացք չի տրվել, իսկ արխիվային նյութերը հանրությանը չեն տրվում։ Նմանապես Ամուլսարի հարցում չարաշահումներ թույլ տված նախկին պետական պաշտոնատար անձանց վերաբերյալ գործի մասին որևէ հրապարակված տեղեկություն չկա:

Ոչ մի իրավական հետևանք չունեցավ նաև քննչական կոմիտեում Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ազգակցական կապերի և շահերի բախում ունենալու մասին բացահայտումը:

ELARD-TRC-ի փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսից հետո, երբ թվում էր՝ արդեն ամեն ինչ հստակ է, և բնապահպանության նախարարը պետք է հիմնավորում գրի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու մասին, վերջինս ներկայացրեց մի լղոզված փաստաթուղթ, որը դարձյալ ստուգումներ էր հանձնարարում, այն էլ այնպիսի պետական մարմնի, որը անհրաժեշտ ստուգումներ անելու լիազորություն չուներ: Մինչ օրս այս հարցը ևս հանգուցալուծում չի ստացել: Ի վերջո ինչի՞ն ծառայեց պետական բյուջեից ԷԼԱՐԴ-ին տրված $400,000-ը։

Պատգամավորների միջնորդությամբ 2019թ-ին Կառավարության հետ անցկացված հանդիպումները նույնպես ապարդյուն անցան: Այն շրջանում, երբ Լիդիանը վերակազմավորման փուլում էր, և չսնանկանալու համար ընկերությանը պետք էր տարածք մտնել ու առնվազն ինչ-որ գործ անելու պատրանք ստեղծել, կառավարության ու տեսչությունների ներկայացուցիչները փորձում էին համոզել բացել ճանապարհները և թույլ տալ Լիդիանին աշխատել։ Խախտումների դեպքում, պնդում էր Փաշինյանը, պրոյեկտը կարելի կլինի կասեցնել: Բայց մենք տեսել ենք պետության կողմից բնապահպանական այլևայլ խախտումներին ի պատասխան տրված թույլ, անհամաչափ և իրականում անարդյունք արձագանքները։ Իսկ այլ ռազմավարությունների քննարկումը չէր հետաքրքրում կառավարությանը:

Անձամբ վարչապետ Փաշինյանը և փոխվարչապետ Ավինյանը բարձր պետական մակարդակով սկսեցին մանիպուլյացիաներ ու զրպարտություններ տարածել բնապահպանների ու ջերմուկցիների մասին՝ վերարտադրելով Լիդիանի ներկայացուցիչների և 168 ժամի նման լրաղբամիջոցների, հետո նաև Արամ Սարգսյանի նման դաշնակիցների բառամթերքն ու մոտեցումները։

Այսպես, խոստումների դրժման, բազմաթիվ փաստերի խեղաթյուրման, պետական մարմինների անգործության, հարցի լուծման ռեալ հնարավորությունների չկիրառման, Ամուլսարի պահապանների և բնապահպանների հասցեին զրպարտությունների, վերջիններիս՝ Լիդիանի դիմաց ամբողջովին մենակ թողնելու պայմաններում, վերջին շրջանում ականատես ենք լինում ընկերության կողմից ձեռնարկվող կոշտ քայլերի, որոնք միտված են իր դիրքերի բարելավմանը։ Հարվածները դարձյալ իրենց վրա են վերցնում Ամուլսարի պահապանները միայն, այդ թվում՝ ֆիզիկապես։

Ձեր լռությունն ու անգործությունը չեն կարող չեզոքություն համարվել այս պայմաններում։

Դուք պետք է հանրայնորեն դիրքավորվեք Ամուլսարի խնդրի վերաբերյալ. հենց հիմա։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan