Երեւանում բացվել են արեւային էներգիայով սնուցվող առաջին կանգառները
Երեւանում, այսօր՝ հուլիսի 7-ին, բացվել են արեւային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին 2 կանգառները։
«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության շրջանակում Երեւանում հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են արեւային վահանակներ: Դրանք գտնվում են Բաղրամյան եւ Մոսկովյան փողոցներում:
Կանգառներում տեղադրված վահանակները բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները եւ թվային այլ սարքավորումները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է օրական լիցքավորել 24 հեռախոս։
Լիցքավորող սարքերից մեկն առաջինը փորձարկել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ այդ վահանակները տեղադրվել են վերականգնող, արեւային էներգիայի օգտագործումը խթանելու համար, վահանակները կանգառներում կմնան 1 տարի, որից հետո կփոխանցվեն դրա կարիքն ունեցող հաստատություններին: