Այսօր՝ 19 սեպտեմբերի 2020թ., 00:00
Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել Ավ․ Իսահակյանի գրադարանի նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ Կոնֆերանս Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը Ստեփանակերտ. Անկարան եւ Բաքուն վտանգավոր սադրանք են նախապատրաստում Միջնորդների վերաբերմունքում բեկում առաջացավ, երբ հասկացան, որ մենք Ղարաբաղը բեռ չենք համարում. Ռոբերտ Քոչարյան Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային Բելառուսի հետ պետական ​​սահմանը կարող է փակվել նաեւ Լեհաստանի եւ Լիտվայի կողմից Ե՞րբ Հայաստանում կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Ցելյե» զույգի հաղթողը կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ Պաշտպանվել սեփական կառավարությունից ՀՀ ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը Արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց Զորավարժություն. զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել Մոլորակի ամենատարեց բնակչուհին երկարակեցության ռեկորդ է սահմանել Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել. Ռոբերտ Քոչարյան Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն ապօրինի են պաշտոնավարում ՍԴ-ում Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. նախագծի հեղինակներից մեկը բանակից խուսափելու համար թղթեր է կեղծել Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են 1200 մահերի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Նարեկ Մանթաշյան Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը Ե՞րբ և ինչո՞ւ առաջացավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը. «Հիշողության թարմացում» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի Հարկային տեռոր, պետական անարդյունավետ կառավարում. ՊԵԿ-ը 13 տեսուչ է ուղարկել՝ բակային փոքրիկ խանութում 10 օր շարունակ ստուգումներ կատարելու (լուսանկար) Որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը Իրավիճակն ավելի է բարդանում․ Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին տեղավորել մարզպետարանում՝ որպես վարչության պետ Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են Հիմա էլ անցել են դեկաններին. Իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին Պատգամավորներին բացատրել են, որ ՍԴ-ում տեղի ունեցողը ժամանակավոր երեւույթ է. ՍԴ-ն փաստացի վերանալու է Արցախի նախագահի համբերության բաժակը լցվել է եւ նա քայլ է արել Քոչարյանը հանդիպել է քաղաքագետներին. ինչ են քննարկել Ոստիկանությունը պարզաբանումը՝ դիմակ, դիմակ մինչեւ վերջ Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում Մեկ օրում հայտնաբերվել է 5905 վարակակիր. սա ռեկորդ է Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո․ ԿԳՄՍՆ «Խաղի ընթացքում 3-4 անգամ սրտի կաթված ստացա». Կամպանյա «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյան Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել դնել մանդատը, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են Երեխաներին պետք է զգուշացնել, որ թույլ չտան դպրոցում իրենց պատվաստել Թիվ մեկ մեղավորը հենց Փաշինյանն է Փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային տարրերը. Ավետիք Չալաբյան Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը Փաշինյանը շնորհավորել է հրեաներին Վայր եմ դնում իմ լիազորությունները. Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ 7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի Առեւտրականների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ) Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. Օրակարգում է նաեւ եւս մեկ վարկային համաձայնագրի հարցը (տեսանյութ) Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «մուշտի» կերավ ԲՀԿ-ն Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է Ես ձեզ սիրում եմ. Արթուր Աբրահամի նոր լուսանկարը Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում Ծրագիր ընդդեմ Երվանդ Խունդկարյանի. նա կարող է չընտրվել ՍԴ նախագահ Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ Իշխան Սաղաթելյան Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի մշակման մեկնարկի մասին Մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, որպես հեղափոխության արժեքներ, մենք ենք մեզ խաբել. Ավետիք Իշխանյան Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը Արսեն Թորոսյանին հանձնարարեցի երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը․ Փաշինյան Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար. Արսեն Բաբայան Թվում էր, թե Փաշինյանի որեւէ հայտարարություն կամ արարք այլեւս չի կարող զարմացնել. Արթուր Վանեցյան Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են. Նաիրա Զոհրաբյան Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան Ուսման վարձավճարների պատճառով շուրջ 500 ԵՊՀ ուսանող կարող է դուրս մնալ համալսարանից. Դավիթ Ափոյան Պատասխանատվություն կկրի՞ արդյոք ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարած Սամվել Առաքելյանն իր գործած ապօրինության համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Երեւանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսի փոխանցման մակարդակը մտահոգություն է առաջացնում ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, նախանշել՝ համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները Դոլարը էժանանում է. եվրոյի փոխարժեքը նույնպես նվազել է
Հարցում

Այսօրվա պատանին փախնող չէ բանակից․ ռազմագիտություն առարկան էլ անհրաժեշտություն է․ «Ռազմագիտության» ուսուցիչ»

Մեկ ամիս առաջ, երբ ԿԳՄՍ նախարարութունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ դրեց «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման» կարգում փոփոխություններ ենթադրող՝ կառավարության որոշման նախագիծը, հրապարակումներ եղան, որ նախատեսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան հանել դպրոցական ծրագրից, ինչը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից։

NEWS.am-ի հետ զրույցում Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցիչ, գնդապետ Մանուկ Մանուկյանը նշում է, որ առարկայի ճակատագիրն այս պահին անորոշ է։

«Քննարկման փուլում է, բայց հավանականությունը մեծ է, որ առարկան ծրագրից դուրս չի գա»,- ասաց նա։

Ուսուցիչը օրինակներով է բացատրում, թե ինչո՞ւ պետք է «Ռազմագիտություն» առարկան դուրս չգա ծրագրից, և թե ի՞նչ է տալիս առարկան աշակերտներին։ Նա հիշեցնում է Արցախյան ազատամարտի տարիները, ու նշում, որ ֆիդայական շարժման մասնակիցներն իրենց հմտությունները ձեռք էին բերել առարկայի շնորհիվ։

«Այն ժամանակ հրացաններ կային, որոնք լցնովի էին, պետք է անպայման վառոդ լցնեիր։ էդ ո՞վ էր անում։ Դա կռվող ֆիդային չէ՞ր անում, 8, 9-րդ դասարանի երեխաները դա որտեղի՞ց գիտեին, «Ռազմագիտության» դասերից գիտեին։ Ինչի՞ էին գնացել մարտի դաշտ, hայրենասիրությունից մղված, հենց այնպես ոչ մեկը չէր գնա կրակին ընդառաջ, իսկ հայրենասիրությունը այդ առարկան է կարողացել սերմանել երեխայի մեջ»,- նշեց ուսուցիչը։

«Ռազմագիտություն» առարկան ուսումնական տարվա մեկ կիսամյակի ընթացքում 34 դասաժամ ունի, որից 2-ն է գործնականը։ Մանուկ Մանուկյանի դիտարկմամբ՝ այդ առարկայի համար 2 գործնական դասաժամը շատ քիչ է, պետք է ավելանան։

«Կա շարային պատրաստության դաս, որը միայն գրքով չէ, երեխան պետք է քայլի ասֆալտին, չափենք այդ քայլը, որ կամաց-կամաց բերենք վաղվա զինվորին։ Եվ հարկավոր է, որ դրսում պարապմունքները լինեն սեպտեմբեր-հոկտեմբեր, ապրիլ-մայիս ամիսներին։ Տարեկան պլանի մեջ այս փոփոխությունը պետք է անել»,- ասաց նա։

«Ռազմագիտության» ուսուցիչն ընդգծում է՝ պարտադիր չէ, որ բանակ գնան, նոր զենքից օգտվել սովորեն, կարող են մինչև այդ էլ սովորել։

«Ինքս տարել եմ նրանց զորավարժարան, աշակերտները կրակել են «Կալաշնիկով» ավտոմատից, Դուք միայն տեսնեիք նրանց ուրախությունը, բացականեր ունեինք, հետո հաճախ հարցնում էին՝ պարոն գնդապետ, մենք հիվանդ ենք եղել, չենք կարողացել, բա մենք երբ ենք գնալու, խոստացել եմ՝ ձեզ էլ եմ տանելու»,- պատմեց նա։

Գնդապետ Մանուկյանը շեշտում է՝ այսօրվա սերունդը ուրիշ է, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, օրինակ՝ ապրիլյան պատերազմով, Տավուշի վերջին գործողություններով։

«Շատ ընտիր են պահել իրենց զինվորները և բարձր մակարդակով, նաև սպայակազմը։ Հայի արժանի արդյունք է։ Այսօր մի տեսակ ուրիշ է սերունդը, մարդիկ կան փնովում են, ես դեմ եմ դրան։ Մեր ազգի մեջ կա, չէ՞, որ փնովելու սովորություն ունենք, չգիտեմ, դա երևի հիվանդություն է, որը պետք է բուժվի։ Այս սերունդը սովորող է, և դրան շատ նպաստել են մի քանի կազմակերպություններ, օրինակ՝ Թումոն»,- ասաց նա։

Մանուկ Մանուկյանը կարևորում է նաև, որ աշակերտները կարողանան այցելել զորամասեր, ռազմական ուսումնական հաստատություններ, շփվեն զինվորների հետ։

«Այսօրվա պատանին փախնող չէ բանակից, ավելի պատասխանատվությամբ կշփվի, կոգեշնչվի այդ հանդիպումներից։ Աղջիկները գալիս են մոտս, ցուցակագրվում, ասում են՝ մենք էլ ենք ուզում այցելել, իրենց զենք բռնելը պետք է տեսնեք, հուզվում եմ նույնիսկ այդ ամենից, լավ եմ զգում։ Տարբեր դարաշրջաններում կին աշխարհազորայիններ են կանգնել տղաների կողքին, կռվել։ Այս երեխաներն էլ ունեն նույն հայրենասիրությունը այսօրվա ժամանակշրջանում»,- ընդգծեց պարոն Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan