Մինսկը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Մինսկը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար, տեղեկատվական վարչության պետ Դմիտրի Միրոնչիկը։
«Իհարկե, մենք ցավում ենք խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար եւ ցավակցություն հայտնում զոհերի ընտանիքներին, որոնց թվում նաեւ երեխա է եղել։ Հույս ունենք, որ արյունահեղությունը կդադարի եւ կրկին կողմ ենք հանդես գալիս, որ հարցերը լուծվեն միայն կլոր սեղանի շուրջ երկխոսության միջոցով», - հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ալխանլու գյուղի մերձակայքից ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ԼՂՀ զինված ուժերի դիրքերը։ Փոխհրաձգության հետեւանքով 52-ամյա կին եւ 2 տարեկան աղջնակ են զոհվել։ Կնոջ եւ երեխայի զոհվելը ԼՂՀ զինված ուժերի պատասխանի հետեւանքն է եղել։ Հնարավոր է նաեւ, որ ադրբեջանական զինված ուժերն իրենք են գնդակոծել սեփական գյուղը։