Տաթևիկ Ռևազյանը պատմում է երեխային կրծքով կերակրելու իր փորձի մասին
ՀՀ Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը, որ շուրջ 5 ամիս է Հայաստանում չէ, երկիրը լքեց համավարակի տարածման առաջին օրերին, մեկնեց Դանիա եւ այնտեղ ունեցավ իր առաջնեկին, ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում՝ կիսվելով իր մայրական փորձով: Այս անգամ քաղավիացիայի վարչության պետը տեսանյութ է հրապարակել եւ պատմել կրծքով կերակրման իր՝ փորձի մասին: «Այս շաբաթ կրծքով կերակրելու շաբաթն է: Բոլորը խոսում էին ծննդաբերության մարտահրավերների մասին, բայց ոչ ոք ինձ չէր պատրաստել կրծքով կերակրման մարտահրավերին: Ոմանց համար, այդ թվում եւ ինձ, դա մի ամբողջ պայքար էր և ընդհամենը ընկերոջ պարզ խորհուրդը, կամ կրծքով կերակրման խորհրդատուի հետ շփումը, կամ հասարակ google անելը կարող են դառնալ վճռորոշ՝ այդ պայքարից հաղթող դուրս գալու համար: Ամենակարևորը `մի կասկածիր ինքդ քո մեջ: Մի թող ոչ մեկին քեզ այդ ուղղուց շեղել եւ հոգեբանորեն ընկճել եւ հիասթափեցնել քեզ։ Դու կարող ես դա անել:
Նաեւ կարեւոր է ձեր ամուսինների ակտիվ մասնակցությունը եւ աջակցությունը, ովքեր ամեն կերպ հոգ կտանեն ձեր մասին, եւ չեն թողնի որ հանձնվեք այս պայքարում։ Եւ հիշե՛ք,
Կրծքի կաթը երեխայի համար լավագույնն է։ Այն բացառապես միակ սնունդն է, որ անհրաժեշտ է երեխային առաջին վեց ամսվա ընթացքում։ Կրծքի կաթն օգնում է կանխարգելել հիվանդություններ և նպաստում է երեխայի ուղեղի զարգացմանը»,-տեսանյութին կից գրել է նա»։