Կարելի՞ է արդյոք ֆեյսբուքյան գրառումները համարել պաշտոնական տեղեկատվություն
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում դիտարկում է արել.
«Միանալով «ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության ղեկավար պարոն Արթուր Ղազինյանի տեսակետին՝ հնչեցնում եմ հետևյալ հարցը․ կարելի՞ է արդյոք ֆեյսբուքյան գրառումները և լայվերը համարել որպես պետական պաշտոնյաների կողմից հնչեցված պաշտոնական տեղեկատվության աղբյուր, թե՞ ոչ․ դա հատկապես ցայտուն դրսևորվեց, մասնավորապես, բուհական ընդունելությունների քննությունների արդյունքում սկսված բողոքի ակցիաների ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարարությունը և առանձին պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ, համոզում էին հանրությանը, որ իրենք ՊԱՇՏՈՆԱՊԵՍ և ժամանակին տեղեկացրել են ընդունելության կանոնների մասին։ Այնինչ փաստ է, որ դա տեղի է ունեցել ընդամենը ֆեյսբուքյան լայվերի միջոցով։ Հիմա հարց․ ի՞նչ է ֆեյսբուքը, արդյո՞ք դրանով տարածվող կամ սփռվող տեղեկատվությունը հանդիսանում է ՀՀ պաշտոնական տեղեկատվության աղբյուր, թե՞ ոչ և արդյո՞ք դա կարգավորված է ՀՀ օրենսդրությամբ, թե՞ ոչ։ Ժամանակն է, որ ՀՀ սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան՝ կարգավորվի ֆեյսբուքյան գրառումների և լայվերի պաշտոնական կարգավիճակը։
Հ․Գ․ ընդ որում ոչ միայն ֆեյսբուքյան, այլև սոցցանցային ցանկացած ձևաչափով սփռվող տեղեկատվության կարգավիճակը»։