Բաքուն շահագրգռված չէ սահմանային լարվածությամբ
Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի թեժացումը չի բխում Բաքվի շահերից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական, նախագահի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Ղաջիեւը, պատասխանելով ռուսաստանյան «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրի հարցերին:
Նա պնդել է, թե հունիսին իրենք պարզապես պաշտպանում էին սահմանը եւ խաղաղ բնակավայրերը եւ կրկնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը չի բխում Ադրբեջանի շահերից:
Top-News.am