Թուրքիան կրկին հավակնում է սունիական իսլամի առաջնորդի երբեմնի օսմանական դերին
Թուրքիան կրկին հավակնում է սունիական իսլամի առաջնորդի երբեմնի օսմանական դերին, այժմ այդ դերում է տարածաշրջանային մրցակից Սաուդյան Արաբիան: Այս մասին գրում է Մերձավոր Արեւելքի հարցերի վերլուծաբան Օմար Ահմեդը Middle East Monitor կայքում:
Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվում է հօգուտ Թուրքիայի, հատկապես այն բանից հետո, երբ հուլիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մզկիթի վերածեց Սուրբ Սոֆիայի տաճարը:
«Կարծես թե վերջին աղոթքը ցույց տվեց, որ Թուրքիան հավակնում է դառնալ սունիական իսլամի առաջնորդը, որքան էլ որ դա կործանիչ չլինի»,-գրում է հեղինակը:
Նրա խոսքով՝ Եմենի քաղաքացիական պատերազմին Սաուդյան Արաբիայի միջամտությունը հետք է թողել թագավորության իմիջի վրա մուսուլմանների շրջանում, սակայն Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի արշավները կարծես հակառակն արեցին՝ աջակցություն ստանալ ոչ թուրք մուսուլմանների կողմից:
«Ճակատագրի հեգնանքով այն դեպքում, երբ Թուրքիան վերականգնում է կապերը օսմանյան անցյալ հետ, Սաուդյան Արաբիան արդեն ոչնչացրել է իր ժառանգության մեծ մասը, այդ թվում նաեւ օսմանայն դարաշրջանի ժառանգությունը»,-գրում է նա:
Մուսուլմական բնակչությամբ որոշ ասիական երկրներ կողմ են Օսմանյան խալիֆաթի վերածնմանը՝ կարծում է վերլուծաբանը: