Այսօր՝ 11 օգոստոսի 2020թ., 00:00
Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Ռուբեն Մելիքյան Երբ պետությանը վտանգ է սպառնում՝ արդեն գործ ունեն իմ տեսակի հետ․ ես ցանկացած ձեռնոց բարձրացնող եմ․ Վլադիմիր Գասպարյան Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ ԱԺ-ի դիմացից բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ Սեւրի պայմանագիրը տարածաշրջանում նոր քաղաքական աշխարհակարգի եւ կայուն խաղաղության հասնելու կռվան է. «Ժառանգությունը» Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ Առողջապահության նախարարը ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, իր համար «պռադոներ» առնելու պահանջներ ներկայացնելուց Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում էին իրականացնում հանուն Ամուլսարի. Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին․ (տեսանյութ) «Կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատած բժիշկների կենսաթոշակային ստաժը կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի խոշորագույն գործարաններից մեկի աշխատակիցները գործադուլ են հայտարարել «անարդար» ընտրությունների պատճառով «Ընտրությունները ժողովրդավարական չափանիշների համաձայն չեն անցել»․ Գերմանիան՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների մասին Դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հաշտվել են եւ Դոմինիկներում հանգստից հետո ԱՄն վերադարձել Փաշինյանն ասում էր՝ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն է հաստատվել, բայց ... Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումը չի կայանա Ռոբերտ Լևանդովսկին՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Դոլարն ու ռուբլին թանկացել են Լուկաշենկո. Բելառուսում ինտերնետն անջատում են արտասահմանից Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով Մկոյանին եւ նրա ընտանիքին սպառնում են սպանել Ի՞նչ է իրենից ներկայացնում Սեւրի պայմանագիրը Իրաքի հայկական համայնքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 90․700 դոլար Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. Փաստաբանական խումբ Կիրանց. Սահմանապահ գյուղի նոր կոթող-անձնագիրը (Լուսանկարներ) Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Մայք Թայսոնի և Ռոյ Ջոնսի մենամարտը հետաձգվել է Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում՝ ձայների 80,23%–ով Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով. կա 5 մահ «Անտարեսի» Արմենի երկակի ստանդարտները Անդրեա Պիրլո․ Պատրաստ եմ այս զարմանալի հնարավորությանը Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Մինսկում սկսել են ցրել ցուցարարներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ Թուրքիայում Էրդողանին կոչ են անում աշխատանքից հեռացնել իր փեսային Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 10/11-ին Պոլա Յակուբյան.Կոչ եմ անում բանակի հրամանատարին դադարել կատարել մաֆիայի հրամանները «Տոտենհեմը» ցանկանում է վարձակալել Գարեթ Բեյլին Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Saudi Aramco-ի շահույթը նվազել է 73 տոկոսով Կուբայի իշխանությունները կրկին լոքդաուն են սահմանում Հավանայում Լաս Վեգասի տակ ևս մի Loop կկառուցվի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում Ford-ն ավարտել է իր մոդելային շարքում վերջին սեդանի արտադրությունը Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամ է թանկարժեք իրերի համաշխարհային շուկայում Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում Իրանը կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ին զբաղվել Սաուդյան Արաբիայի գաղտնի միջուկային ծրագրով Բիլ Գեյթսը համարում է TikTok-ի հետ գործարքը որպես «թույնով լի բաժակ» Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, 1 անձ առողջացել է Ռուսաստանը ցանկանում է, որ Թրամփը վերընտրվի, իսկ Չինաստանը ցանկանում է խոչընդոտել դրան․ ԱՄՆ հետախուզություն ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակը ԱՄՆ-ը նոյեմբերին կկրճատի Աֆղանստանում անձնակազմի թիվը՝ հասցնելով մինչեւ շուրջ 5000-ի․ Էսփեր Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը Թրամփը ստորագրել է հրամաններ կորոնավիրուսի համավարակից տուժած ամերիկացիներին օգնություն ցուցաբերելու մասին Արքայազն Հարին դեմ է արտահայտվել սոցիալական ցանցերին Twitter-ը քննարկում է TikTok-ի հետ միանալու հնարավորությունը Լևանդովսկի. Բարսելոնան միշտ վտանգավոր է Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված Բեյրութում բողոքի ցույցերի ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել է Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը «Բավարիա» - «Չելսի»․ Մեկնարկային կազմերը Զախարովան Մինսկում 33 ռուսաստանցու ձերբակալության պատմությունը երրորդ երկրի սադրանք է անվանել Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք Բելառուսում ընտրություններից չորս օր առաջ արտահերթ քվեարկել է ընտրողների 32.24 տոկոսը Թուրքիան պատրաստակամություն է հայտնել վերականգնելու Բեյրութի նավահանգիստը Սերխիո Ռամոս․ Ավարտվում է տարօրինակ մի մրցաշրջան, որը բոլորի համար ծանր էր Պիրլոն Յուվենթուսի մարզիչի թեկնածու Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասվածքներից Քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները
Հարցում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հայկ Սարգսյանի հետ կապված սկանդալի առնչությամբ

Այսքան քննարկումների առարկա դարձած այս նյութն ունի և պարունակում է իր մեջ առերևույթ հնարավոր անհամատեղելիության ինչ-որ տվյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպին։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Հրապարակ» կայքում հրապարակված տեղեկության և տեսանյութի համաձայն՝ Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի է կազմակերպել։ Ըստ կայքի՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։

«Հանձնաժողովը պիտի ուսումնասիրի՝ արդյոք մամուլում հրապարակված նյութերն իրենց որակական հատկանիշով բավարարո՞ւմ են իրավական տեսանկյունից այն պահանջը, որ մենք անմիջականորեն վարույթ հարուցենք, ինչը մենք իրականում արել ենք։ Մամուլի քննարկումների արդյունքները դրել ենք, հանձնաժողովն օրակարգային այլ հարցերի հետ ենթարկել է ուսումնասիրության հատ առ հատ, թե որ տվյալը արժանահավատության ի՞նչ մակարդակ ունի և ի՞նչ հնարավորություն է տալիս հանձնաժողովին գործողություններ իրականացնելու, ու եկել ենք այն հանգուցալուծմանը, որ այս պահին այդ ուսումնասիրության իրականացման շարունակության կարիքը կա, այսինքն՝ այս պահին մամուլի հրապարկումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք մեզ հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացրել»,- պարզաբանեց Հայկուհի Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ հարուցելու նախադեպ ունեցան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործով, որտեղ հրապարակվել էր, «ոչ թե բամբասանքի մակարդակի տեղեկություն, այլ նաև փաստաթուղթ»։

«Մենք դրա հիմքով անմիջապես վարույթ հարուցեցինք, բայց ասյտեղ այդքան ուժեղ փաստեր չունենք։ Այստեղ չկան այդ փաստական հանգամանքների նվազագույն շեմը, որ մեզ այդ ուժգնությամբ գործողություն իրականացնելու հնարավորություն կտա։ Դրա համար մենք շարունակելու ենք ինքնուրույն ուսումնասիրությունը՝ տեսնենք այդ հրապարակումները կհասունանա՞ն այն աստիճանի, որ դառնան փաստական այն հիմքերը, որոնց հիման վրա կարողանանք վարույթ հարուցել»,- հավելեց նա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը նշում է, որ մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրություների համար կոնկրետ ժամանակ չկա, թե երբ պետք է վարույթ ընդունել կամ՝ ոչ։ Բայց, օրինակ, դիմումների պարագայում, սահմանված է 5-օրյա ժամկետ։

«Որոշել ենք կիրառել այդ նույն ժամանակահատվածը, այսինքն՝ այսօր ենք այդ ուսումնասիրությունը սկսել, 5 օր ժամանակ ենք տվել ինքներս մեզ, որպեսզի այդ ժամանակում այդ որոշումը կայացվի՝ կամ այդ ուսումնասիրության արդյունքները որպես այդպիսին մերժվում են բավարար փաստական հիմքեր չունենալու պատճառով, կամ գտնվում է այն փաստական հիմքը, որի հիման վրա վարույթ է հարուցվում»,- պարզաբանեց Հայկուհի Հարությունյանը։

Մենք հետաքրքրվեցինք, թե Հայկ Սարգսյանի հետ կապված ուսումնասիրությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կապվա՞ծ են այն տեղեկությունների հետ, որ պատգամավորի անունը կապվում է Սևանի «Սպիտակ Շորժա» լողափի հետ, ինչին ի պատասխան Հայկուհի Հարությունյանն արձագանքեց․

«Ոչ միայն։ Արդյոք այս անձն ունի՞ անհամատեղելիություն, թե՞ ոչ, այսինքն՝ իր պատգամավորական մանդատին զուգահեռ զվաղվե՞լ է արդյոք բիզնես գործունեությամբ, թե՞ ոչ։ Եթե բիզնես գործունեությունը հաստատվում է, արդյոք ինքը դա օրինակ՝ որպես տեղեկատվություն հայտարարագրե՞լ է, որովհետև, օրինակ, եթե պարզվի, որ դա իսկապես այդպես է, ու այդ անձը հայտարարագրել է այդ բիզնես գործունեությունը, դա լրիվ այլ խորագրով կընթանա, եթե պարզի, որ այդ բիզնես գործունեությունը իսկապես կա, գոյություն ունի, ինքը հավատարմագրային կառավարման չի հանձնել՝ լրիվ այլ խորագրով կգնա։ Եթե պարզի, որ հավատարմագրային կառավարման է հանձնել, բայց այդ բիզնես գործունեությունից ստացված եկամուտը չի հայտարարագրել՝ լրիվ այլ խորագրով կգնա։ Այս շերտերը շատ են լինելու»,- ասաց նա ու հավելեց, որ հանձնաժողովը հենց այդ բոլորի առնչությամբ էլ ուսումնասիրություն է կատարում։

«Որ տվյալը կհաստատվի, կամ կհերքվի, անպայման կհրապարակենք»,- եզրափակեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։

 

website by Sargssyan