Բայդենը Թրամփին ԱՄՆ «առաջին ռասիստ նախագահ է անվանել
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «առաջին ռասիստը, որը նախագահ է ընտրվել»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Օնլայն համաժողովի ընթացքում Բայդենին ընտրողները հարցրել են, թե ինչպես է վերաբերում նրան, որ Թրամփը կորոնավիրուսն անվանում է «չինական վիրուս» կամ «ուհանյան վիրուս»: Դրան ի պատասխան՝ քաղաքական գործիչը հայտնել է, որ նախագահը «ռասիզմ է սերմում»:
«Այն, թե ինչպես է նա շփվում մարդկանց հետ՝ ելնելով նրանց մաշկի գույնից, ազգային պատկանելիությունից, նրանից, թե որտեղից են իրենք ծագումով, բացարձակ սարսափելի են», - ասել է Բայդենը:
«Ոչ մի հանրապետական նախագահ, ոչ մի դեմոկրատ նախագահ դա չեն արել: Մենք ունեցել ենք ռասիստներ, իրենք գոյություն ունեցել են: Նրանք փորձել դառնալ ԱՄՆ նախագահ: Նա առաջինն է, որ արեց դա»,- հավելել է Բայդենը: