Արհեստական բանականությանը սովորեցրել են «կանխատեսել» COVID-19-ի մահացու դեպքերը
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ամբողջ աշխարհում տեխնոլոգիական ընկերությունները ձգտում են օգնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19-ով հիվանդների 6,5%-ը կարող է անսպասելի անցնել հիվանդության լուրջ փուլի, եւ նրանց մեջ մահացության մակարդակը կարող է հասնել 49%-ի: Հետեւաբար, հանրային առողջապահության մարմինների համար հիմնական մարտահրավերներից մեկը այն պացիենտների հայտնաբերումն ու բուժումն է, որոնց մոտ վաղ փուլում կարող են զարգանալ ծանր կամ մահացու ախտանիշներ: Չինացի հետազոտողների խումբը Tencent AI Lab ընկերության հետ միասին որոշել են օգնել այս խնդրի լուծմանը: Խումբը ղեկավարվել է COVID-19-ի հարցով Չինաստանի ավագ բժշկական խորհրդատու Չժուն Նանշանի կողմից, հայտնում է HighTech-ը:
Համատեղ լաբորատորիան կանխատեսիչը մատչելի է դարձրել առցանց, ինչը հնարավորություն է տվել ամբողջ աշխարհի կլինիկական աշխատողներին 5, 10 եւ 30 օրվա ընթացքում հաշվարկել կրիտիկական հիվանդության զարգացման հավանականությունը`օգտագործելով տասը կլինիկական փոփոխականներ:
Թեեւ ծրագրի հիմնական ուշադրությունը սեւեռված է COVID-19-ի վրա, լաբորատորիայի երկարաժամկետ առաքելությունը «մեծ տվյալների եւ ԱԲ-ի օգտագործումն է` սքրինինգի, կանխարգելման եւ վերահսկման, ինչպես նաեւ բռնկումների, շնչառական եւ կրծքավանդակի հիվանդությունների նախազգուշացման համար»: