Այսօր՝ 08 օգոստոսի 2020թ., 00:00
Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) «Սա անարդյունավետ քաղաքականություն է՝ չի համապատասխանում օրենքի պահանջին». Տարոն Սիմոնյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին Ընդունելության քննությունները կարելի է համարել ձախողված. Աննա Կոստանյան Ես որևիցե մեկի հետ վեճի չեմ բռնվել, որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել. Վահե Էնֆիաջյան Նախարարությունում դասերի վերսկսման վերաբերյալ 3 տարբերակ է քննարկվում Կոչ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշանություններին, համայն հայությանը «Կորսված փողեր եւ հույսեր». Ինչպես են մսխվում մեր փողերը (Փաստավավերագրական ֆիլմ) Իտալիայում հայտնաբերել են ֆուտբոլի հավաքականի խաղացողների համար 1990-ին պատրաստված 50 ոսկե ձուլակտոր Բեյրութի պայթյունի հետեւանքով 4 հիվանդանոց է վնասվել Ինչո՞ւ «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները․ Սերժ Սարգսյան ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 160 000-ը Մարդաորսը Հայաստանում շարունակվում է. հերթը հասավ Ռոբերտ Նազարյանին Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի. Երեւանի քաղաքապետարան Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով նշանակվեց դատաքննություն. կողմերն առարկություն չունեին Ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. Սերժ Սարգսյան Ոչ լրիվ փաստաթղթերով ինքնազբաղ անձինք նույնպես փոխհատուցում կստանան Հարգելի ոստիկանություն, գուցե բոլոր ոչ իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք-երբեք չբողոքելու օգոստափառ իշխանություններից Ձեր գլուխը միայն ուտելու համար է Արսեն Թորոսյանի մահաբեր եւ փողաբեր արկածները Օվացիա, պողոսներ, եկա՜վ նամակը Տարոն Մարգարյանին անուն կպցնելով տակից հանգիստ անում եք ձեր կեղտոտ գործերը Համբերություն ենք մաղթում Հրայր Թովմասյանի նախկին ատամնաբույժին և ներկա վարսավիրին հատուկ քննչական ծառայության հետ սպասվող հարաբերություններում Լիբանանում քննարկում են պայթյունի մի քանի վարածներ, այդ թվում «արտաքին ներգործությունը» Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը կվերացվի 68 համարի երթուղին չի սպասարկվում, գծատերը բարձրացրել է վարորդների օրավարձը Ինչպես է Ալրաղացի Լյովը տեղափոխվել Հայաստան (տեսանյութ) Արմեն Թավադյանի գործով դատական նիստում կրքերը բորբոքվեցին. Զերծ մնացեք օրինական ուժի մեջ մտած ակտերին գնահատական տալուց «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 3 Մենք իրավունք չունենք Ջերմուկը դարձնել Չեռնոբիլ․ Նաիրա Զոհրաբյան Բեյրութի պայթյունից փրկված հայը Քանյե Ուեսթը ձախողված է համարել նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Մհեր Դավիդյանցը լքում է Նորք ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնը Հայտնաբերվել է կորոնավիրուսի թույլ կողմը Մարս մոլորակի եւ Լուսնի վրա կան 10-յակ կիլոմետրեր ձգվող քարանձավներ․ գիտական տեսակետ Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել Կամ հերքի, որ պապս դավաճան ա եղել, կամ դատի եմ տալու. Նիկոլ Փաշինյանի նամակը՝ Բորիս Մուրազիին Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ դատական նիստը (տեսանյութ) Չէի կարող չգնալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին.թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան Ընթանում է Արմեն Թավադյանի գործով դատական նիստը (տեսանյութ) «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ. Արթուր Վանեցյան ՀՔԾ-ը քննիչը ամբողջական վերլուծություն չի իրականացրել․ 3 կուսակցությունները բողոք կներկայացնեն Գլխավոր դատախազություն Ի՞նչ ճանապարհ կընտրեն ՍԴ նոր դատավորները Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ 5 մլն դրամի հափշտակությանն օժանդակելու համար Այս մարդկանց միակ խնդիրը հարցը ծածկադմփոց անելն է. Վահագն Վարագյան «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 1 Ամուլսարի տարածքից «Լիդիանի» վագոն-տնակը կհեռացվի. ցուցարարները հետևում են գործընթացին (տեսանյութ) Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանց պաշտպանների ներկայության Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ-ը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է Պարետատուն Մենք չէինք էլ մտածում, որ ՀՔԾ-ն այնքան դուխ կունենա, որ քրեական գործ հարուցի. Արսեն Բաբայան Այո, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը «Այսօր իրականում՝ իշխանությունների թեթև ձեռքով, ՍԴ-ում այլևս ճգնաժամ կա» Իվետա Տոնոյան Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից եւս 2-ի ինքնությունը հայտնի է Ամուլսարի տարածքից «Լիդիանի» վագոն-տնակը կհեռացվի. ցուցարարները հետևում են գործընթացին (ուղիղ) «Ելցինը զղջացել է, որ Պուտինին է ընտրել իր իրավահաջորդ». Լուկաշենկո (տեսանյութ) «Մեկ Հայաստան»-ը կպահանջի չեղարկել բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքները. Արթուր Ղազինյան Բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ստանան պարգևավճար. Էդմոն Մարուքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166, մահվան՝ 5 նոր դեպք Չի կարող ՀՀ պատմությունը, նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել 2018 թ. ապրիլից. Սերժ Սարգսյան Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումները Թրամփը հրամանագիր է ստորագրել TikTok-ի եւ WeChat-ի հետ ցանկացած գործարքի արգելքի մասին Բիլ Գեյթսը վստահ է, որ կլիմատիկ աղետը կարող է 5 անգամ ավելի շատ մարդկանց սպանել, քան կորոնավիրուսը Twitter-ը սկսել է մակնշել հիմնական պաշտոնյաների եւ պետական ​​լրատվամիջոցների էջերը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավորի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել. ինչու են նրան դուրս թողել քննարկումներից Հրատապ է փրկարարներ, բժիշկներ Բեյրութ գործուղելը, Լիբանանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելը Լևոն Արոնյան. Այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել Ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ պաշտոնը. Սենոր Հասրաթյան Սենատորները ցանկանում են արգելափակել անօդաչուների վաճառքն այն երկրներին, որոնք ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը չեն Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար Խոստովանում եք, որ ձեր ընտրված ռազմավարությունը թույլ էր տալիս բաց թողնել վարակման բազմաթիվ դեպքեր Հնդկաստանում կինը, ում 6 օր մահացած են համարել եւ նույնիսկ հուղարկավորել են, ոստիկանություն է գնացել Ինչպե՞ս ստիպել օրգանիզմին պայքարել քաղցկեղի դեմ. ուռուցքաբանության առաջատար ուղղության մասին գիրք է լույս տեսնում Առաջիկա օրերի չվերթների ժամանակացույցը Գարեգին Միսկարյանին եւ նրա ընկերոջը առանց պատճառաբանության բերման են ենթարկել եւ ժամեր անց ազատ արձակել Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն են ստուգում Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ պաշտոնյաների «սահմանային սելֆիներն» արգելվել են Գիտնականներն «իդեալական ռազմավարություն» են գտել կորոնավիրուսի դեմ պայքարի համար Պատգամավորը 19 ԱՄՆ դոլարով բազմաբնակարան շենք է ձեռք բերել Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը`«Ալրաղացի Լյովիկը» տեղափոխվել է Հայաստան
Հարցում

Հետադիմության պայքարը զարգացման եւ առաջադիմության դեմ

Երեկ՝ հուլիսի 22-ին Հայաստանի մայրաքաղաքում հետադիմությունը բացահայտ պայքար էր մղում առաջադիմության եւ զարգացման դեմ: Այս անգամ հետադիմության խորհրդանիշը կարմիրբերետավորներն էին եւ Երեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների ինքնագոհ հայացքների ներքո կարմիրբերետավորները բերման ենթարկեցին լուսավորություն, կրթություն եւ զարգացում տարածող, իր ամենօրյա աշխատանքը կատարող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին:

Կարմիրբերետավորների թիկունքում կանգնած հետադիմության ներկայացուցիչներն այս անգամ քաղաքապետարանն է, որը հավանաբար իր աշխատակիցներին այդքան շատ պարգեւավճար բաժանում է նաեւ նրա համար, որ պաշտպան կանգնեն ցանկապատ կառուցող, այլ կրթահամալիրի ճանապարհը փակող մանկապարտեզի վարիչներին, որոնք տարիների ընթացքում ոչ միայն տապալել են իրենց գործը, ոչ միայն փոքրիկներին կասկածելի կրթություն են մատուցել, ոչ միայն շենքային պայմանները հասցրել խայտառակության, այլ նաեւ իրենց կայացման միակ գրավականը համարում են մանկապարտեզի շուրջ ցանկապատ կառուցելը:

Կարմիրբերետավորներին դեռ մի կողմ դնենք, չնայած նրանց պահվածքը եւս ամոթալի եւ անհասկանալի է: Ով էլ լինի պատվիրատուն, ոստիկանությունը պետք է այն բարձրության վրա լինի, որ իրենց տեղը ցույց տա նրանց, ովքեր իրենց դրդում կամ հրահանգում են բերման ենթարկել տարիներ շարունակ կառուցած եւ կերտած մանկավարժին, որը ոչ օրենք է խախտել, ոչ վտանգավոր գործողություններ իրականացնել:

Քաղաքապետարանը, որը պետք է հանգիստ, առանց աղմուկի լուծեր երկու ուսումնական հաստատությունների միջեւ առկա կոնֆլիկտը, որը պետք է գոնե հանրային բաց քննարկում կազմակերպեր, հասկանալու համար, թե մանկապարտեզի վարիչն ինչու է իր կյանքի նպատակներից մեկը դարձրել ցանկապատի կառուցումը, վերցրել եւ կարմիրբերետավորներ է ուղարկել ցանկապատի կառուցմանը դեմ արտահայտվող, իր ղեկավարած կրթահամալիրի հրաշալի պայմաններում պահող, հարակից տարածքները կանաչ տարածքների վերածած Աշոտ Բլեյանին:

Այսքանից հետո միանշանակ է, որ քաղաքապետը, նրա տեղակալները հետադիմության խորհրդանիշն են: Նրանց նմանների կառավարումը նորանոր խնդիրներ է ստեղծում քաղաքի եւ մեր պետության համար: Կրթահամալիրի տնօրենին եւս երկու ուսուցիչներին բերման ենթարկելը վկայում է, թե ինչ մտածելակերպի տեր մարդիկ են այսօր հայտնվել մեր քաղաքի ղեկին: 

Մի՞թե Հայաստանի քաղաքական իշխանությունն այնքան է վախեցած հանրությունից, հավաքներից, բողոքի գործողություններից, որ անգամ հրահանգում է կարմիրբերետավորներին շատ արագ բերման ենթարկել ընդամենը երկու ուսումնական հաստատությունների միջեւ առկա վեճը կարգավորել փորձող մանկավարժներին: Ստացվում է, որ այո՝ վախենում են, իսկ ավելի ճիշտ սարսափում:

Այսքանից հետո պաշտոնանկ պետք է արվեն ոչ միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, այլ նաեւ հենց քաղաքապետ Հակ Մարությանը: Իսկ հանրությունն էլ չպետք է մոռանա, որ քաղաքին Մարությանին պարտադրել է Նիկոլ Փաշինյանը: 

Երեւանի, նրա բնակիչների, բոլոր արժանապատիվ մարդկանց համար վիրավորական է Մարությանի նման քաղաքապետ ունենալը, որ կորոնավիրուսային համավարակի օրերին իրեն դրսեւորեց ամենասովորական դասալիքի նման:

Իսկ ոստիկանությունն էլ պետք է պարզաբանի, թե ցանկապատի խնդիրը քննարկող մի քանի ուսուցչի դեմ ինչու էին երեք տասնյակ կարմիրբերետավոր ուղարկել, եւ ինչու են բերման ենթարկել Աշոտ Բլեյանին եւ եւս երկու ուսուցչի: Մի՞թե գործող իշխանությունների երազանքը ոստիկանապետություն կառուցելն է:  

Քաղաքապետարանը փոխանակ նորմալ ճանապարհ կառուցի կրթահամալիրի երկու մասնաշենքների միջեւ, փոխանակ հանրային քննարկում կազմակերպի, որին հրավիրի նաեւ այն մանկապարտեզի տնօրենին, բռնի ուժ է կիրառում: Նման իշխանավորները պաշտոնավարելու իրավունք չունեն, նրանք ապահովում են միայն ու միայն մեր երկրի հետընթացը եւ ոստիկանապետության հաստատումը:

Գեղամ Նազարյան

Top-News.am

 

website by Sargssyan