Արցախա-ադրբեջանական սահմանին այս պահին իրադրությունը լարված չէ
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Արցախա-ադրբեջանական սահմանին այս պահին իրադրությունը լարված չէ. «Իրավիճակը հանգիստ է»,- «Ա1+»-ին փոխանցեց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանն առաջին անգամ օգտագործել է ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանք։
Սենոր Հասրաթյանը մեկնաբանում է. «Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրիչ գործողությունն է, որն ստացել է համարժեք պատասխան»։
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ հայկական կողմից իրենց դիրքերի ուղղությամբ արձակվել է 82 և 120 միլիմետրանոց ականանետերից։ Ֆիզուլիի շրջանի Ալխալի գյուղի մոտ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր։ Ադրբեջանցիները հաղորդում են 1967 թվականին ծնված Իդրիս Գուլիևայի և 1965 թվականին ծնված Իլթիֆաթ Գուլիևայի մահվան մասին։ Հայկական կողմից կորուստներ չկան։
«Ես որպես զինվորական յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր ժամի պատերազմի վերսկսման հավանականություն տեսնում եմ։ Եվ պարտավոր եմ իրավիճակն այդպես գնահատել»։
Աղբյուր՝ «Ա1+»